good-banner
Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ հունիսի 13-19

 

shabatva astxagushak hunisi 13-19


1 xoy

Անհրաժեշտ ակտիվություն ցուցաբերելով շաբաթվա սկզբին, դուք կկարողանաք հիմք դնել ձեր անձնական կյանքի ուղղությանը: Շաբաթվա երկրորդ կեսին չարժե տրվել իմպուլսներին և պետք չէ վիճել սիրելիի հետ:


2 CUL

Ազատությունը կտա ներքին թեթևության զգացում: Այս շաբաթը մեծ հնարավորություններ կտա տեսնել ձեր շուրջը գտնվող շատ հետաքրքիր մարդկանց, և ով գիտի, գուցե հենց պատահական հանդիպումը հիմք դնի ռոմանտիկ հարաբերություններին: Հանդիպումը ավելի լավ է նշանակեք շաբաթ օրը:


3 ERKVORYAK

Շաբաթը խոստանում է լինել հանգիստ և հավասարակշռված: Ձեր մտքերն ու պլանները կարող են ստանալ սիրելիի աջակցությունը: Հնարավոր է նա նույնիսկ օգնականի և հովանավորողի դեր ստանձնի: Ոգևորվածությունից գլուխը կորցնելով պետք չէ մոռանալ շնորհակալության մասին:


4 XECGETIN

Ձեզ համակել է բարձրագույն զգացումը, ասես ձեր թիկունքին թևեր է աճել, այնպես որ ուրախացեք ճակատագրի այդ նվերով: Պահպանեք սիրելի անձնավորությանը և աշխատեք ավելի շատ ստեղծել ու կառուցել, քան քանդել ու ավերել: Աշխատավայրում պետք չէ սիրախաղ սկսել:


5 ARYUC

Երեքշաբթի կամ ուրբաթ ձեզ սպասվում է հաճելի անակնկալ: Դուք կհասկանաք, որ չեք կարողանա ապրել առանց սիրելիի և կգնաք լուրջ քայլի: Իսկ եթե դեռ չունեք ընտրյալ, ապա ժամանակը հրաշալի կանցկացնեք ընկերների հետ: 


6 KUYS

Աշխատեք բացատրել սիրելիին, թե ինչ եք դուք հիմա զգում, միայն թե դա արեք նրբանկատորեն՝ չկենտրոնացնելով ուշադրությունը նախկին վիրավորանքների վրա: Իսկ եթե դուք միանգամից արտահայտեք ձեր անհանգստությունները, ապա դա սխալ կհասկանան:


7 KSHERQ

Եթե դուք հանգիստ թողեք ձեր սկզբունքայնությունը և դադարեցնեք չափազանցնել սիրելիի թերությունները, ապա ձեր հարաբերությունները կդառնան ավելի մտերմիկ: Ուրբաթ և հանգստյան օրերը բարեհաջող են հանդիպման և միասին ճամփորդության համար:


8 KARICH

Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը սիրելիի վրա: Հնարավոր է դուք չեք նկատել, բայց ձեր հարաբերությունները ասես փոխվել են՝ դրանք դարձել են ավելի լուրջ, համբերատար և հուզիչ: Արդյոք ձեզ չի՞ թվում, որ ժամանակն է կրքոտ խոստովանությունների:


9 AXEXNAVOR

Չարժե որ դուք երկուշաբթի նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնեք՝ իրավիճակը կարող է դասավորվել այնպես, որ ավելի լավ է ձեր վրա ուշադրություն չսևեռել: Բայց հենց դա ձեզ շատ դժվարությամբ կտրվի: Հանգստյան օրերին ձեզ կարող է սպասվել ծանոթություն, բայց դա կարող է առաջ բերել սիրելիի խանդը:


10 AYCEXJYUR

Մտածեք, միգուցե, արժե ինչ-որ բան փոխել ձեր անձնական կյանքում: Եթե չեք կարող փոխել ձեր ոճը, ապա փոխեք գոնե սանրվածքը: Սիրելին ձեզանով այնպես կհպարտանա, ասես հենց նոր սիրահարվեց:


11 JRHOS

Այս շաբաթ ձեզ սպասվում է հակասություններ ռոմանտիկ ոլորտում: Սպասեք մինչ ուրբաթ, կրքերը իրենք իրենց կհանդարտվեն և դուք ամեն ինչ հանգիստ կլուծեք: Էմոցիաները կարող են բռնկել ձեր հոգին, բայց չարժե այդ ամենը շաղ տալ սիրելիի վրա:


12 DZKNER

Սիրելիի աչքերում այս շաբաթ դուք կլինեք հրաշագործ: Մնում է կողմնորոշվել՝ բարի, թե չար: Աշխատեք փոխել դեպի լավը ձեր հարաբերությունները, այլապես դրանցում շատ բան կկորցնեք:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am