Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ հունիսի 19-25. 2017թ

 

hermandadblanca_org_signo-zodiacal-horoscopo

Ինչպե՞ս են սեքսով զբաղվում Կենդանակերպի նշանները

1 xoy

Խոյ

Շաբաթվա առաջին օրերը հաջող կդասավորվեն նրանց համար, ովքեր նպատակին հասնելու համար պատրաստ են շատ աշխատել: Եթե սովոր եք հեշտ հաղթանակների, հնարավոր է՝ դժգոհ մնաք իրադարձությունների դանդաղ ընթացքից ու շատ համեստ հաջողություններից: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները. աշխատեք չկրկնել նախկին սխալները:

Նոր գործեր ու խնդիրներ կառաջանան: Սկզբում դրանց ոգևորությամբ կանցնեք, սակայն ժամանակի ընթացքում հետաքրքրությունը կմարի: Կցանկանաք ինչ-որ մեկի հետ կիսել պատասխանատվությունը, սակայն կողքին չեն լինի մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Հին համախոհները կարող են ինչ-որ բանում օգնել, սակայն ամենակարևոր հարցերը ստիպված կլինեք ինքնուրույն լուծել:

Շաբաթվա վերջին ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր ժամանակի մեծ մասը ուղևորությունների մեջ են: Մեքենան կարող է շարքից դուրս գալ. նրա նորոգումն էլ մեծ գումարներ կպահանջի:


Կենդանակերպի նշանների ինտիմ գաղտնիքները

2 CUL

Ցուլ

Արգասաբեր շաբաթ է: Այն հաջողություններ է խոստանում, սակայն դրանք հեշտ չեն տրվի: Ստիպված կլինեք շատ աշխատել ու սովորել, նաև համախոհներ փնտրել, ընդլայնել գործնական կապերը: Կարևոր կլինեն իմիջի ու հեղինակության հետ կապված հարցերը. ուշադրություն դարձրեք, թե ինչ են ձեր մասին մտածում շրջապատողները, աշխատեք բամբասանքների ու ձեզ ինչ-որ բանում դատապարտելու առիթ չտալ:

Օգնեք նրանց, ովքեր ձեզ խնդրանքով են դիմում, մի հրաժարվեք աջակցել ծանր վիճակում հայտնվածներին: Շփման մեջ բարեհամբույր ու անկեղծ լինելը կօգնի ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ:

Վատ չեն անցնի ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել: Ձեզ հաճելի տպավորություններ, նոր ծանոթություններ ու դրական հույզեր են սպասվում:


Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները

3 ERKVORYAK

Երկվորյակ

Շաբաթվա առաջին կեսը գործերին լուրջ վերաբերմունք է պահանջում: Կարևոր կլինի չարդարացված ռիսկից խուսափելը, խաղաքարտին շատ բան չդնելը: Ճիշտ գնահատեք ձեզ ուժերը, հատկապես, եթե պատրաստվում եք մարտի բռնվել ուժեղ մրցակցի հետ: Ցանկալի չեն լուրջ ֆինանսական պարտավորություններ ստանձնելն ու ապառիկով գնումներ կատարելը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ:

Գործնական բանակցությունների ժամանակ դժվար կլինի ճիշտ տոն ընտրելը: Դրա պատճառով հանդիպումները ուզածի նման հաջող չեն անցնի: Չեն բացառվում ղեկավարության հետ կոնֆլիկտները: Եթե ազդեցիկ անձանց աջակցության կարիքն ունենաք, այն ստանալը բարդ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը: Այստեղ կարևոր դեր կխաղա ձեր համառությունը. ինչպես էլ որ ընթանան իրադարձությունները, չեք հրաժարվի մտածածից, կհաղթահարեք խոչընդոտները, սովորականից ավելի շատ ու արդյունավետ կաշխատեք: Ներքին ձայնն էլ հաճախ օգնության կհասնի: Անուշադրության մի մատնեք նրա հուշումները:


Հորոսկոպի 3 ամենասեքսուալ նշանները, ովքեր խենթացնում են իրենց ներկայությամբ

4 XECGETIN

Խեցգետին

Բարդ շաբաթ է հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում կարևոր գործեր են պլանավորել: Սկսածն ավարտին հասցնելու համար կպակասի ոգևորվածությունը, իսկ նոր խնդիրներն էլ լրիվ անիրագործելի կթվան: Հնարավոր են դժվարություններ շփման մեջ, ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել շրջապատի հետ լեզու գտնելու համար: Որոշ Խեցգետիններ մտերիմների ուշադրության ու աջակցության պակասը կզգան, այդ պատճառով էլ շատ խնդիրներ, որոնցից ժամանակին հեշտությամբ գլուխ էին հանում, անլուծելի կթվան:

Շաբաթվա ընթացքում աստիճանաբար կաճի գործնական ակտիվությունն ու ստեղծագործական պոտենցիալը, կյանքն ավելի հագեցած ու վառ կդառնա: Հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք, կշփվեք մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Հաջող կանցնեն ուղևորությունները:

Նկատի առեք, որ այս շաբաթ իսկական հաջողությունը այցի կգա միայն համառ ու նպատակասլաց Խեցգետիններին: Այնպես որ՝ աշխատեք հենց այս հատկանիշները դրսևորել:


Որն է կենդանակերպի ամենացանկալի կին նշանը

5 ARYUC

Առյուծ

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Այն կօգնի լուծել վերջին շրջանում ծագած մի շարք խնդիրներ, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Կձգտեք հաջողության ու կհասնեք դրան, նույնիսկ եթե իրադարձություններն ամենալավ ձևով չզարգանան: Նշանի ամենափառասեր ներկայացուցիչները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ ծանոթություններ կհաստատեն, որոնք շուտով ճամփա կբացեն դեպի բարձունքները:

Այս ժամանակահատվածը հարմար է սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի, ֆիզիկական աշխատանքի համար: Օրերը հագեցած կանցնեն, սակայն հոգնածություն չեք զգա:

Շաբաթվա վերջը կարող է բարդ լինել, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են անհապաղ բավարարել սեփական ցանկությունները: Կարևոր կլինի ստանձնած գործերին ու տրված խոստումներին լուրջ վերաբերվելը: Խուսափեք կասկածելի նախաձեռնություններից. պետք չէ խաղալ օրենքի հետ:


6 KUYS

Կույս
Շաբաթվա սկզբին զգույշ եղեք. կարող եք բախվել լրիվ անսպասելի խնդիրների: Ավելի ուշ իրավիճակն աստիճանաբար կփոխվի դեպի լավը: Մի շտապեցրեք իրադարձությունները. սխալ կլինեն նպատակին անհապաղ հասնելուն ուղղված փորձերը:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է ուսման, ստեղծագործական նախաձեռնությունների համար: Այս ժամանակահատվածը հարմար է այն մարդկանց հետ համագործակցության համար, ում հայացքներն ու հետաքրքրությունները ձեզ մոտ ու հարազատ են: Վատ չեն անցնի հասարակական ելույթները, կուրախացնեն աշխարհիկ միջոցառումներին այցերը: Ոչ միանշանակ իրավիճակներում կհաջողվի պահպանել սառնասրտությունը, այդ իսկ պատճառով սխալներ թույլ չեք տա:

Շաբաթվա վերջը այնքան էլ արդյունավետ չի լինի: Շատ Կույսեր կուզենան ինչ-որ անորոշ ժամանակով հետաձգել սկսած գործերը, սակայն դա հազիվ թե հնարավոր լինի: Անհրաժեշտ կլինի աշխատել, երբ դրա ցանկությունը չունեք, իսկ դա ամենալավ ձևով չի անդրադառնա տրամադրության վրա. այն կարող է փչանալ դատարկ բաների պատճառով:


7 KSHERQ

Կշեռք

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի. աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել այս շրջանը: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կսկսի նվազել, ստիպված կլինեք ջանքեր գործադրել ցանկալիին հասնելու համար:

Աշխատավայրում մթնոլորտը սովորականից ավելի լարված կլինի: Զգայուն ու տպավորվող Կշեռքներին դա կխանգարի ճիշտ ժամանակին գլուխ հանել գործերից: Գործընկերների հետ տարաձայնությունները ոչ միայն կշեղեն ու կվշտացնեն, այլ նաև կստիպեն մտածել աշխատանքի վայրը փոխելու ու իրական համախոհներ գտնելու մասին, որոնք միայն խոսքերով չէ, որ կաջակցեն:

Շաբաթվա վերջը հագեցած կթվա, սակայն տեղի ունեցող իրադարձություններն այն կարևորությունը չեն ունենա, ինչը կարող է թվալ: Օրինակ՝ հավանական են համագործակցության մասին գործնական բանակցություններ, հետաքրքիր առաջարկներ, սակայն կոնկրետ գործողություններ ձեռնարկելը դեռ վաղ է. ավելի ուշ պլանները կարող են փոխվել: Այս շրջանում առաջ եկած շատ գաղափարներ այդպես էլ գաղափարների մակարդակում կմնան:


8 KARICH

Կարիճ

Շաբաթվա սկիզբը հակասական, ոչ միանշանակ ու հետաքրքիր կլինի: Այս ժամանակահատվածը զանազան մարդկանց հետ ակտիվ շփումներ կպահանջի: Կկարողանաք բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել, սակայն դա հոգնեցուցիչ կլինի, հուզական աջակցության կարիք կզգաք: Այս շրջանը հարմար է ստեղծագործական փորձարկումների համար:

Սովորական գործերին անսովոր մոտեցումը արդյունավետ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը անհաջող կլինի: Ռիսկի եք դիմում անիմաստ շատ էներգիա կորցնել, սխալներ գործել, որոնք ուղղելը դժվար կլինի: Սկսածն ավարտին հասցնելու համար հաճախ կպակասի համբերատարությունը: Գործերն անավարտ կթողնեք, իսկ ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ դրա համար:

Զգույշ եղեք գումարի հետ: Դժվար կլինի ֆինանսների հետ կապված ճիշտ որոշումներ ընդունելը: Խնդիրների կարող են հանդիպել նույնիսկ այն Կարիճները, ովքեր երկար ժամանակ կոմերցիոն գործունեությամբ են զբավում ու մեծ հաջողությունների են հասել դրանում:


9 AXEXNAVOR

Աղեղնավոր

Բավականին բարդ շաբաթ է. ամրություն ու հոգու ուժ պետք կլինի փորձությունները արժանապատվորեն հաղթահարելու համար: Հաճախ ստիպված կլինեք փոխել պլանները, հրաժարվել մտադրություններից: Դա դժվար կլինի հատկապես այն Աղեղնավորների համար, ովքեր հիմա շատ մոտ են ցանկությունների իրագործմանը:

Իրավիճակը կառավարելը բարդ կլինի, ու դա հուսահատության պաճառ կարող է դառնալ: Ավելի հաճախ հիշեք, թե ինչի եք արդեն հասել, հենվեք ձեր գիտելիքների ու կենսափորձի վրա: Սեփական ուժերը ճիշտ գնահատելը կօգնի խուսափել շատ խնդիրներից:

Դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Տարաձայնություններ կծագեն նույնիսկ նրանց հետ, ում ավելի վաղ կես խոսքից հասկանում էիք: Աշխատեք բաց կոնֆլիկտներ բաց չթողնել, խուսափեք կտրուկ քննադատություններից: Սուր անկյունները հարթելու կարողությունը շատ պետք կգա:


10 AYCEXJYUR

Այծեղջյուր

Այս շաբաթ ձեր կյանքում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ: Արժեքների վերագնահատման շրջան է սկսվում, շատ բաների նորովի կնայեք: Անսովոր մարդկանց հետ հանդիպումները կօգնեն հետաքրքրվել այնպիսի բաներով, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձրել: Չեն բացառվում նոր տարվածությունները, որոնք կընդլայնեն աշխարհայացքը:

Սովորելու, կարևոր տեղեկատվություն ստանալու ու օգտագործելու կարողությունը շատ պետք կգա: Հիշեք, որ հիմա հենց գիտելիքներն ու փորձը կարող են վճռական դեր խաղալ, հատկապես եթե գործը մասնագիտական աճին ու աշխատանքային հարցերի լուծմանն է վերաբերվում:

Համեմատաբար հանգիստ կլինի շաբաթվա վերջը: Այս շրջանը դրական հույզերի ու հաճելի անակնկալների մասով առատաձեռն կլինի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սիրային արկածներ աշխատավայրում: Հավանական են հաջողություններ ստեղծագործական մոտեցում, երևակայություն ու լավ ճաշակ պահանջող գործերում:


11 JRHOS

Ջրհոս

Շաբաթվա սկիզբը հակասական կլինի: Մի կողմից՝ այս հատվածում ձեզ հաճելի պահեր, հաղթանակներ ու հաջողություններ են սպասվում, իսկ մյուս կողմից՝ կասկածներ ու տագնապներ, անհանգստություն ու կորուստներ: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, սակայն դա մեծ ջանքեր կպահանջի: Նշանակալի առաջընթաց կարձանագրեն նրանք, ովքեր ամենաանբարենպաստ իրավիճակներում էլ չեն հրաժարվի նպատակներից ու պլաններից:

Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ազդեցությունը: Շաբաթվա կեսին հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները, կարգավորել հին կոնֆլիկտները: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

Վատը չի լինի շաբաթվա վերջը, սակայն այս հատվածում գայթակղություններին դիմակայելը սովորականից ավելի բարդ կլինի: Հնարավոր են չարդարացված ծախսեր, ֆինանսական կորուստներ:


12 DZKNER

Ձկներ

Շաբաթը հեշտ չի սկսվի, սակայն այս հատվածում բարեբախտաբար ակտիվ ու ուժեղ կլինեք, կկարողանաք հաղթահարել ճանապարհին ծագած խոչընդոտները: Աշխատունակությունը բարձր կլինի, հոգնածություն չեք զգա, մի խնդիրը մյուսի հետևից կլուծեք: Ժամանակին կլինեն հին ծանոթների, ընկերների ու համախոհների խորհուրդները:

Հնարավորություն կունենաք նոր գործընկերների հետ կարգավորել գործնական հարաբերությունները, ամրապնդել արդեն իսկ գոյություն ունեցող կապերը: Ունակ կլինեք հետաքրքրել շրջապատին ձեր գաղափարներով, ձեզ ամենալավ կողմից ցույց տալ: Շաբաթվա կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Հաջող կլինեն գնումները:

Շաբաթվա վերջը կարող է տհաճ նորություններ ու իրադարձություններ բերել, որոնք կստիպեն անհանգստանալ: Աշխատեք սառնասիրտ լինել. միայն այդ դեպքում կկարողանաք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing