Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ հունիսի 20-26

 

shabatva astxagushak hunisi 20-26


1 xoy

Երկուշաբթի օրվա իրադարձությունները, որոնք տեղի կունենան ձեր շուրջը ձեզ հետ ոչ մի կապ չեն ունենա, այդ պատճառով արժե, որ դուք դրանց կողքից հետևեք: Երեքշաբթի և չորեքշաբթի դուք կզգաք, թե որքան փոքրիկ մասնիկն եք այս հսկայական աշխարհի: Բայց մյուս էմոցիաների պես այդ զգացողությունը աստիճանաբար կանցնի: Իսկ ահա հինգշաբթի և ուրբաթ դուք ձեզ իսկական աստղ կզգաք:


2 CUL

Ձեզ շրջապատող աշխարհը ձեզ կթվա հրաշալի և վառ: Անհասկանալի պատճառներով ձեր առօրյան ձեզ կթվա գորշ և ոչ հմայիչ, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի ավելի դրամատիկ կմոտենաք այդ հարցին: Արդեն հինգշաբթի օրը ձեզ կանհանգստացնի ձեր ֆինանսական վիճակը, այնպես, որ աշխատեք ոչ մի ռիսկային գործողություն չանել այդ ոլորտում: Հանգստյան օրերին շատ գործնական տրամադրություն կունենաք:


3 ERKVORYAK

Երկուշաբթի ձեր մտերիմներից մեկը շատ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Երեքշաբթի և չորեքշաբթի չարժե վերջնական որոշումներ կայացնել, քանի որ միևնույն է դուք դրանք կչեղարկեք: Հինգշաբթին հրաշալի օր է ընկերների հետ անցկացնելու համար, իսկ ահա ուրբաթ ձեզ սպասվում է լարված զրույց:


4 XECGETIN

Շաբաթվա սկզբին ձեր ճանապարհին մի շարք խոչընդոտներ կառաջանան և դուք կսկսեք առավել ուշադիր հետևել ձեր մրցակիցների քայլերին: Երեքշաբթի և չորեքշաբթի դուք կկարողանաք ստեղծված իրավիճակին մի քանի լուծում գտնել: Արդեն հինգշաբթի կձգտեք խաղաղության և հանգստության:  Ինչպես երևում է այս շաբաթ դուք կգերադասեք, որ բոլոր արկածները տեղի ունենան ձեր երևակայության մեջ:


5 ARYUC

Շաբաթվա սկզբին ձեզ շրջապատող մարդիկ կհամաձայնվեն ձեր ամեն մի ասածի հետ, չնայած այն բանին, որ դժվար թե դուք ճիշտ լինեք: Դուք շատ վստահ կլինեք ձեր ուժերին և դա ձեզ մեծ հմայք կհաղորդի: Լսեք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի խաբի: Հինգշաբթին և ուրբաթը լի կլինեն կրքերով և էմոցիաներով, այդ օրերին ձեզ սպասվում են ռոմանտիկ արկած:


6 KUYS

Շաբթվա սկզբին դուք հնարավոր է ցանկանաք ազատություն տալ կրքերին, բայց աշխատեք ամեն դեպքում, որպեսզի ձեր գործողությունները ունենան ուղղվածություն: Երեքշաբթի և չորեքշաբթի կկարողանաք զբաղվել նրանով, ինչը ձեզ իրոք հետաքրքրում է: Շաբաթվա վերջին մոտ դուք հավելյալ և ուշադրություն կհատկացնեք ձեր ընտանեկան գործերին և պարտականություններին և դա շատ գովելի է:


7 KSHERQ

Երկուշաբթի դուք անընդհատ կհիանաք տարվա այս եղանակով: Իհարկե հնարավոր է, որ ձեր արձակուրդը երբեմն անցնում է բուռն, բայց ներկայիս մեջ կա որոշակի հանգստություն և նրբություն: Սիրո մեջ հաջողությունը կլինի ձեր կողմից: Շաբաթվա կեսերին կսկսեք լրջորեն մտածել ձեր ֆինանսական դրության մասին և դա կապված է նրա հետ, որ դուք շուտով մեծ ծախսեր ունեք անելու: հինգշաբթի և ուրբաթ ձեռք կբերեք ձեր սովորական հանգստությունը:


8 KARICH

Շաբաթվա սկզբին դուք բոլորի հետ ակտիվորեն կկիսեք ձեր մտքերը: Երկուշաբթի օրվա երկրորդ կեսը դուք կանցկացնեք անգործության մեջ, իսկ ահա երեքշաբթի և չորեքշաբթի կլինեք լի էներգիայով և դա ձեզ ավելի հմայիչ կդարձնի: Հինգշաբթի օրը ձեր բոլոր մտքերը զբաղված կլինեն նրանով ինչը հիմա կատարվում է ձեր շուրջը: Հանգստյան օրերին ստիպված կլինեք ուշադրություն հատկացնել պրոֆեսիոնալ ոլորտի հարցերին:


9 AXEXNAVOR

Ինչպես երևում է շաբաթվա սկզբին ստիպված կլինեք մի շարք արդարադատական բնույթի հարցեր լուծել: Հետագա օրերը դուք կանցկացնեք մտածելով այն մասին, թե ինչու է ձեր կյանքը ընդունում այս կամ այն երանգը: Հինգշաբթին կանցկացնեք ընկերների հետ: Ուրբաթ կստանաք մի շարք հաճոյախոսություններ, որից կբարձրանա ձեր տրամադրությունը:


10 AYCEXJYUR

Երեքշաբթի և չորեքշաբթի անցկացրեք որոշակի ժամանակ, խորացնելով ձեր հմտությունները: Մի շտապեք և մի սկսեք նոր գործ, մինչև չունենալով դրա հստակ պլանը և հետագա գործողությունների ցանկը: Հանգստյան օրերին ձեր բոլոր ձգտումները և պլանները կիրականանան շատ հեշտ ու հանգիստ և դուք կանցկացնեք տպավորիչ հանգտսյան օրեր:


11 JRHOS

Երկուշաբթի չի կարելի, որ դուք անեք ձեր սովորական գործողությունները: Ասենք, ճաշեք ոչ սովորական վայրում և այնպիսի մեկի հետ, որ ձեր կյանքում այնքան էլ նշանակություն չունի: Դուք զարմացած կլինեք արդյունքով: Շաբաթվա կեսին մոտ ձեր մտքերը տարված կլինեն ձեր կարիեռայով: Հինգշաբթի օրը հնարավոր է հանդիպեք մեկին ով ձեզ կհիշեցնի, որ կյանքը շատ վառ հնարավորություններ ունի: Ուրբաթը և հանգստյան օրերը անցկացրեք ընկերների շրջապատում:


12 DZKNER

Չնայած գարնանը դեռ շատ ժամանակ կա, բայց երկուշաբթի դուք կցանկանաք սկսել գարնանային մաքրություն: Ոչ միայն դեն կնետեք անպետք իրերը, այլ նաև ձեր կյանքում  մեծ փոփոխություններ կմտցնեք:Երեքշաբթի և ավելի շատ չորեքշաբթի ձեզ մոտ կստեղծվի տպավորություն, որ ձեր շրջապատողներից որևէ մեկը ձեզ խաբում է: Իհարկե չարժե դա հանդուրժել: Շաբաթվա վերջում ուշադիր եղեք շրջապատողների նկատմամբ և պահպանեք սեփական հետաքրքրությունները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...