Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ Հունիսի 27 — Հուլիսի 3

 

shabatva astxagushak hunisi 27 hulisi 3


1 xoy

Շաբաթվա սկիզբը հղի է բուռն կրքերով, որոնք կթողնեն իրենց բացասական երանգը: Միգոըցե բավակա՞ն է հարաբերություններ պարզել: Լավ կլինի հանգստյան օրերին պատրաստեք ինչ-որ մի ռոմանտիկ բան որը կօգնի որոշ չափով վերականգնել խարխլված հարաբերությունները:


2 CUL

Մի ձգտեք ձեռք բերել ամեն ինչ և միանգամից՝ հնարավոր է որոշիչ քայլի դեպքում սայթակեք: Մի փոքր համբերություն ցուցաբերելով դուք կգրավեք սիրելիի սիրտը: Հանգստյան օրերին դուք շրջապատված կլինեք ուշադրությամբ և խնամքով:


3 ERKVORYAK

Ինքներդ գլուխ հանեք ձեր զգացմունքներից և հասկացեք ինչ եք վերջապես կամենում՝ լինել սիրելիի կողքին և երբեմն փոխզիջումների գնալ, թե ունենալ լիարժեք ազատություն, բայց միայնության մեջ: Լավ կլինի, որ ժամանակ գտնեք այս հարցի շուրջ մտածելու համար: 


4 XECGETIN

Դուք հաջողության ալիքի կատարին եք, բայց չարժե խճճվել ձեր երկրպագուների մեջ: Պետք չէ հուսադրել բոլորին, քանի որ միևնույն է ստիպված եք լինելու ընտրել:  Հենվեք ձեր ներքին ձայնի վրա և այն ձեզ կօգնի:


5 ARYUC

Ճիշտ ժամանակն է ուրախանալ ձեր անձնական կյանքի ամբողջականությամբ: Սիրելիի հետ մեկնեք կամ քաղաքից դուրս կամ երկրից դուրս՝ ուր որ կամենաք կամ որտեղ որ ների ձեր նյութականը: Կարող եք պլանավորել ինչ-որ յուրահատուկ բան:


6 KUYS

Բաց մի թողեք հնարավորությունը ձեռք բերել հեռանկարային ծանոթություն: Եղեք հմայիչ և գրավիչ և դա կմեծացնի ձեր հնարավորությունները հակառակ սեռի մոտ: Հանգստյան օրերին աշխատեք սիրելիին ոչնչում չմերժել:


7 KSHERQ

Ձեզ թույլ տվեք փոքր թուլություններ: Սիրելիին ուրախացրեք նվերներով, որոնք կհուզեն նրան: Հանգստյան օրերին մի մնացեք տանը, այլ գնացեք ինչ-որ տեղ և միասին հաճելի ժամանակ անցկացրեք:


8 KARICH

Ձեր հավատարմությունը և ռոմանտիկան փոխադարձ է: Կարող եք աջակցության հույս ունենալ: Ցուցաբերեք մեծ հետաքրքրվածություն ձեր ընտրյալի հանդեպ: Ընդհանուր հետաքրքրությունները հարաբերությունների երկարակեցության գրավականն են:


9 AXEXNAVOR

Աշխատեք լինել հետևողական և նրբանկատ, եթե չեք ցանկանում կորցնել սիրելիին: Մի ստորացեք մինչ հարաբերությունների պարզաբանում, հատկապես օտարների ներկայությամբ:


10 AYCEXJYUR

Այս շաբաթ ձեզ սպասվում են անակնկալներ, ցավոք սրտի ոչ բոլորն են հաճելի: Հնարավոր է ձեր սիրելին իրեն դրսևորի ոչ ամենալավ կողմերով երկակի իրավիճակներում: Հնարավոր է ոչ միայն փոխադարձության բացակայություն, այլ նաև ուղղակի խաբեություն:


11 JRHOS

Մի չարաշահեք փորձարկումներով, քանի որ ձեր նոր իմիջը հնարավոր է դուր չգա ձեր ընտրյալին: Շաբաթվա վերջում նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են նոր սիրավեպ սկսլե, որը կլինի զարմանալի, ռոմանտիկ և հուզիչ:


12 DZKNER

Եթե ձեզ անհանգստացնում է սիրային ճակատում ժամանակավոր խաղաղությունը, ապա այս շաբաթ մեծ հնարավորություն կա ստեղծված իրավիճակը փոխելու: Աշխատեք չնստել տանը, այլ հանդիպել ընկերների հետ: Դուք մեծ հնարավորություն ունեք հանդիպել ձեր ճակատագրին, միայն թե պետք է հավատաք դրան:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am