Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ հունիսի 6-12

 

shabatva astxagushak hunisi 6-12


1 xoy

Թույլ մի տվեք էմոցիաների ղեկավարել ձեզ: Եթե խանդը և կասկածը ներխուժեն ձեր կյանք, ապա դա վատ կանրադառնա ձեր անձնականի վրա: Հինգշաբթին և ուրբաթը բարեհաջող են ռոմանտիկ հանդիպման համար: Դուք ձեզ կզգաք ցանկալի և պահանջված:


2 CUL

Լավ կլինի չհավատաք այն բանին, որ եթե դուք երկար ժամանակ է միասին եք, ապա սիրելիի զգացմունքները սառել են ձեր հանդեպ: Աշխատեք վերջնական շտապ եզրահանգումներ չանել, մի եղեք կասկածամիտ, քանի որ դա ձեզ պարզապես թվում է՝ ուղղակի սիրելին հիմա զբաղված է և չի կարող ձեզ անհրաժեշտ ուշադրություն հատկացնել:


3 ERKVORYAK

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ  լավ կլինի, որ երկվորյակները լինեն նրբանկատ, քանի որ այդպես նրանց աչքում ավելի գրավիչ կթվան: Շաբաթվա սկիզբը լավ ժամանակահատված է նոր հարաբերություններ սկսելու համար:


4 XECGETIN

Ավելի ճիշտ կլինի շաբաթվա կեսերին խեցգետինները ի ցույց չդնեն իրենց էմոցիաները, քանի որ սիրելին կարող է դրան պարզապես պատրաստ չլինել: Իսկ այդ օրերը վեճի և հարաբերություններ պարզելու համար համապատասխան չեն: Հիշեք, որ դու միասին շատ լավ եք զգում:


5 ARYUC

Այս շաբաթ առյուծները պետք է հաշվի նստեն սիրելիի պլանների հետ, որպեսզի խուսափեն անհամաձայնություններից: Մի կայացրեք որոշումներ առանց նրա հետ խորհրդակցելու: Երկուշաբթի և ուրբաթ աշխատեք խուսափել էմոցիոնալ բռնկումներից:


6 KUYS

Փոխեք ձեր ոճը, ինչ-որ նոր բան ձեռք բերեք, հագեք նոր հագուստ և ամբողջությամբ կկերպարանափոխվեք: Ձեզանով հմայված սիրելի անձնավորությունը ուրախ կլինի իրականացնել ձեր ամեն մի ցանկությունը, բայց չի կարելի դա օգտագործել նրա դեմ: 


7 KSHERQ

Հասնել ցանկալի նպատակին կշեռքին կօգնի փոխզիջման գնալը: Զիջեք հեշտությամբ առանց պատճառի, քանի որ անձնական կյանքում ագրեսիվ մոտեցումը կսրի զույգերի միջև հարաբերությունները:


8 KARICH

Անձնական հարաբերությունները այս շաբաթ կլինեն կրքոտ և ջերմ: Այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք երկուսով կարդում եք ռոմանտիկ պատմություն: Ձեր զույգի մոտ հիմա ամեն ինչ շատ լավ է: 


9 AXEXNAVOR

Սկսած չորեքշաբթի օրվանից պատրաստվեք հարաբերությունների պարզմամբ: Եթե վերջին ժամանակահատվածում զուգընկերոջ նկատմամբ եղել եք ոչ շատ ուշադիր, ապա նա կպահանջի բացատրություն: Շաբաթվա երկրորդ կեսին դուք ստիպված կլինեք զբաղվել տնային գործերով:


10 AYCEXJYUR

Այս շաբաթ այծեղջյուրը ունակ կլինի անմոռանալի տպավորություն թողնել ցանկացածի վրա, ով հայացք կգցի նրա վրա: Եթե ցանկանում եք օգտվել այդ հնարավորությունից, ապա հիշեք, որ դա առաջ կբերի ընտրության խնդիր, իսկ սիրային եռանկյունի ձեզ պետք չէ:


11 JRHOS

Դուք աստիճանաբար գալիս եք այն մտահանգմանը, որ ձեր զույգին սիրային հարաբերություններում պետք են որոշակի փոփոխություններ, այլապես դուք կմտնեք փակուղի: Երեքշաբթին բարեհաջող է բացեիբաց զրույցի համար, իսկ ուրբաթ հնարավոր է հաճելի ծանոթություն:


12 DZKNER

Շաբաթը կարող է բերել անձնական հարաբերությունների ճգնաժամի, սակայն դուք շատ հեշտությամբ կկարողանաք այն հաղթահարել: Ուրբաթ օրը մի նյարդայնացեք ամեն մի մանրուքից: Չորեքշաբթին և շաբաթը բարեհաջող են հանդիպման և ժամադրության համար:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am