Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ մարտի 13-19

 

hermandadblanca_org_signo-zodiacal-horoscopo

Բումերանգի սկզբունքը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

1 xoy

Խոյ

Այս շաբաթ իրադարձությունները կարող են բոլորովին այլ ընթացք ունենալ: Երկուշաբթի և երեքշաբթի չարժե ժամադրություն նշանակել. քանի որ բացի հիասթափությունից ոչնչի չեք հասնի: Իսկ ահա ուրբաթը բարեհաջող է սիրվեպ սկսելու համար: Շաբաթ հնարավոր է կտրուկ քայլի որոշում կայացնեք:


2 CUL

Ցուլ

Երկուշաբթի հնարավոր է սիրելիի հետ բացեիբաց զրույց ունենաք: Անձնական կյանքի լարվածություհը կաճի շաբաթվա կեսին ՝ հնարավոր է խանդի տեսարան սիրելիի կողմից: Իսկ ահա ուրբաթը և շաբաթը բարեհաջող օրեր են հաշտվելու և միասին հաճելի հանգիստ անցկացնելու համար:


3 ERKVORYAK

Երկվորյակ

Դուք կկամենաք սեր,հանդիպումներ, արկածներ , վառ հանգիստ և ճակատագիրը այս հարցում ձեր կողմից կլինի: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն կամ սիրելիի հետ հարաբերությունների բարելավվում: Նա ձեզ հաճելի նվեր կմատուցի:


4 XECGETIN

Խեցգետին

Շաբաթը բարեհաջող է ձեր հարաբերությունները կարգավորելու համար: Աշխատեք զսպել սիրելիից ինչ-որ բանուզելու ցանկությունը: Նա կամ ավելին չի կարող տալ քան տալիս է , կամ չի կամենում՝և մեկը , և մյուսը  հարգելի պատճառներ են նրան հանգիստ թողնելու համար: Եղեք նրբանկատ:


5 ARYUC

Առյուծ

Մի փոքր համբերություն և սիրելիի հետ ձեր հարաբերությունների կարելի կլինի միայն նախանձել: Չէ որ այդքան հաճելի է լինել սիրելիի կողքին , ընդունել նրան այնպիսին ինչպիսին որ նա կա: Իհարկե երբեմն դժվար է լինում հարմարվել նրա որոշ սովորություններին, բայց աշխատեք մանր բաներից վեճ չսարքել:


6 KUYS

Կույս
Չարժե ապրլ այնպես ասես ալիքի եզրին եք:Աշխատեք չվախեցնել սիրելիին խանդով կամ ավելորդ զգացմունքայնությամբ:Չորեքշաբթի և կիրակին հնարավոր են հաջողհանդիպումներ:

7 KSHERQ

Կշեռք

Սիրելի կարող է անհանգստացնել կամ վիրավորել ձեզ, բայց չարժե դրան այդքան ուշադրություն դարձնել: Մի ստեղծեք կոնֆլիկտային իրավիճակի լարվածություն,ավելի լավ է լռեք և մի նկատեք նարն: Շաբաթ օրվա հանդիպումը կհարթի բոլոր խնդիրները:


8 KARICH

Կարիճ

Աշխատեք չխառնել սերն ու փողերը:Եթե երկուշաբթի փոխ չունենաք, ապա դա չի նշանակում , որ պետք է հրաժարվեք երկար սպասված հանդիպումից: Այդ էլ այն դեպքում, երբ չորեքշաբթի դուք մեծ շահույթ կունենաք:


9 AXEXNAVOR

Աղեղնավոր

Շաբաթը հաշտության և խաղաղության համար է: Նախկինում ձեզ տանջող անհամաձայնությունները իրենց տեղը կզիջեն հարմոնիկ հարաբերություններին:Վայելեք, ուրախացեք, սերը հրաշալի խթանիչ է ստեղծագործելու, այդ թվում և գրելու համար:


10 AYCEXJYUR

Այծեղջյուր

Ժամանակն է փորձել ճակատագրին, չէ որ խաղաթղթերի վրա դրված է շատ բան: Աշխատեք ընդունել վերջնական , մտածված որոշում: Մի կողմ թողեք անընդհատ հաջւորդ քայլերը հաշվարկելու ձեր սովորությունը՝ սիրո մեջ միշտ էլ կա անսպասելիության մասը:


11 JRHOS

Ջրհոս

Ձեր եռուն վիճակը կարող է նպաստել չմտածված որոշում կայցնելուն: Ցանկանալով զարմացնել սիրելիին , դուք հնարավոր է շոկի ենթարկեք նրան, աշխատեք գոնե մի փոքր ողջախոհություն ցուցաբերել: հնարավոր են վեճել մանր հարցերի շուրջ:


12 DZKNER

Ձկներ

Դուք և ձեր զուգընկերը այս շաբաթ հազվադեպ «կհամընկնեք»:Եթե դուք շտապելուց լինեք, նրան կհամակի չափազանց շատ էներգիան, ինչպես նաև հակառակը: Հենց այդ հողի վրա էլ հնարավոր են այս շաբաթ վեճերը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing