Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ մարտի 6-12

 

hermandadblanca_org_signo-zodiacal-horoscopo

Բումերանգի սկզբունքը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

1 xoy

Խոյ

Այս շաբաթ հնարավոր է տեղի ունենա հանդիպում, որը կկենդանացնի ձեր մեջ հաճելի հիշողություններ, բայց մի մոռացեք, որ ամեն ինչ փոխվել է ՝այդ թվում նաև ձեր աշխարհհայացքը: Աշխատեք ապրել ներկայով և մի ընկեք անցյալի ուրվականի ետևից:


2 CUL

Ցուլ

Շաբաթվա սկիզբը կլինի ձանձրալի և միապաղաղ՝ ոչ մի էմոցիա, ոչ մի նյարդային գրգռվածություն , բայց նաև ոչ մի ուրախ և ոգևորող իրադարձություն: Իրադրությունը կփոխվի չորեքշաբթի՝սիրելին ձեզ գերազանց տոն կնվիրի:


3 ERKVORYAK

Երկվորյակ

Սիրելիի հետ հարթ հարաբերությունները ձեզ թույլ կտան ժպտալ աշխարհին և ամեն ինչ թշնամաբար չընդունել: Բոլոր խնդիրները կլուծվեն և կբարձրանա ձեր հեղինակությունը: Աշխատեք հանգստյան օրերը անցկացնել միասին:


4 XECGETIN

Խեցգետին

Այս շաբաթ ձեր հարաբերություննում ամեն ինչ հարթ է : ՁԵր հոգին լի է ռոմանտիզմով և սիով:Միայն թե աշխատեք ամեն ինչ չփչացնել ձեր անտեղի քննադատություններով: Ուրբաթը բարեհաջող է հանդիպման և ժամադրության համար:


5 ARYUC

Առյուծ

Այս շաբաթ հարաբերություններում կտրուկ փոփոխություն կլինի՝ կամ դրանք ավելի կխորանան, կամ աստիճանաբար կխարխլվեն: Դուք հաջողություն կունենաք հակառակ սեռի քիչ ծանոթ ներկայացուցիչների մոտ: Չորեքշաբթի ընկերների հավաքին գնացեք, իսկ թե ինչ կլինի հետո ցույց կտա ժամանակը:


6 KUYS

Կույս
Աստղերը խոստանում են ձեր սիրային հարաբերությունների բարելավում, բայց զգուշացնում են , որ չարժե այդ մասին պատմել ընկերներին և գլուխ գովալ: Եթե չեք ցանկանում բաժանվել, ապա մի լսեք ոչ ոքի խորհուրդները, բացի նրանից , ում սիրում եք:

7 KSHERQ

Կշեռք

Աշխատեք չխառնել ձեր վերջերս ստեղծած հարաբերությունները՝ ձեզանից է կախված ինչպիսի զարգացում կունենա այն:Լսեք ձեր ներքին ձայնին ՝ այնձեզ ճիշտ կհուշի և չի խաբի:


8 KARICH

Կարիճ

Դուք կարողանում եք հեշտությամբ լեզու գտնել ձեր աշխատակիցների և տնօրենի հետ, բայց աշխատեք ժամանակ հատկացնել նաև սիրելիին: Նա չի կամենում ձեզ համար լինել հետին պլանում և նա ունի դրա իրավունքը:


9 AXEXNAVOR

Աղեղնավոր

Եթե դուք հասկանում եք , որ ձեր հարաբերությունները փախուղի են մտել, ավելի լավ է նուրբ ձևով զուգընկերոջը հասկացրեք,որ ավելի լավ է բաժանվեք, քանի որ ձեր զգացմունքները սառել են և մնացել է միայն իներցիան: Շուտով դուք կունենաք հաճելի հանդիպում:


10 AYCEXJYUR

Այծեղջյուր

Աշխատեք սիրելիի  հետ չլինել շատ սկզբունքային և ուշադրություն չդարձնել ամեն մի մանրունքին, որպեսզի չառաջացնեկ մեծ վեճ: հինգշաբթին բարեհաջող է հանդիպման և ժամադրության համար:


11 JRHOS

Ջրհոս

Ձեր կիրքի առարկան չի կամենում սահմանափակել ձեր ազատությունը: Սակայն կարգավորեք ձեր զգացմունքները, քանի որ կեղծ գերազանցության զգացումը կարող է փչացնել ամեն ինչ և բարդացնել ստեղծված իրավիճակը:


12 DZKNER

Ձկներ

Շաբաթը նպաստավոր է հարաբերություններ ստեղծելու համար: Սակայն հինգշաբթին հղի է վեճերով խանդի հողի վրա: Զսպեք ձեզ, որպեսզի կտրուկ չարտահայտվեք:Հնարավոր է տեղի ունենա ինչ-որ իրադարձություն, որից հետո ձեր անձնական կյանքը նոր ըբթացք կստանա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing