Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ մայիսի 23-29

 

shabatva astxagushak mayisi 23-29


1 xoy

Խոյերի համար շաբաթը բարեհաջող է և ռոմանտիկ, իսկ եթե դուք անհրաժեշտ ժամանակ հատկացնեք ձեր իմիջին, ապա ձեր հաջողությունը ապահովված կլինի: Երեքշաբթի հնարավոր է նորից սիրահարվեք ձեր վաղեմի զուգընկերոջը: Կիրակին կարող է ձեզ նվիրել սիրային արկածներ և ազատություն:


2 CUL

Բարձրաշխարհիկ հավաքույթները կարող են պատճառ հանդիսանալ ցուլի և նրա ընտրյալի միջև լարվածության առաջացմանը: Չի կարելի այս շաբաթ լինել մոռացկոտ և անուշադիր սիրելիի նկատմամբ, քանի որ նա դա հեշտ չի ների: 


3 ERKVORYAK

Նոր ոչինչ չպարտավորեցնող արկածը կարող է իր հետ տանել երկվորյակին և կարճ ժամանակ անց վերածվել ուժեղ զգացմունքի: Բայց եղեք զգույշ, քանի որ իրադարձությունների այդպիսի դասավորվածությունը կարող է բերել ընդհարման սիրելիի հետ հարաբերություններում:


4 XECGETIN

Այս շաբաթ պետք է խեղգետինները անզուգական տեսք ունենան, քանի որ հենց հիմա է սպասվում գրավիչ ծանոթություն և դուք պետք է լավ տպավորություն թողնեք: ՇԱբաթ օրը ամենաբարեհաջող օրն է ձեր իմիջի նորացման և ռոմանտիկ ընթրիքի համար:


5 ARYUC

Գեր ծանրաբեռնվածությունը աշխատանքում կարող է թույլ չտալ առյուծներին բավարար ուշադրություն դարձնել սիրելիին: Շաբաթվա կեսին հնարավոր է հետաքրքիր հանդիպում և նոր ծանոթություն: Ուրբաթ օրը եղեք նրբանկատ, որպեսզի չստեղծեք կոնֆլիկտային իրավիճակ, բայց եթ չկարողանաք դրանից խուսափել մի անհանգստացեք, քանի որ դա երկար չի տևի:


6 KUYS

Անձնական ոլորտի խնդիրները այս շաբաթ կգերակայեն կույսերին: Շատ բան կախված կլինի ձեզանից և այն դիրքից, որը կընտրեք դուք: Ձեր որոշումներում աշխատեք խուսափել տրամադրության ազդեցությունից՝ հատկապես վատ տրամադրության: Ավելի լավ է հետաձգեք հանդիպումը:


7 KSHERQ

Ձևացրեք սիրելիի մոտ ձեր անօգնական վիճակը և նրա բացառիկությունը ձեզ համար, և նա դրանից ոգևորված ձեր նկատմամբ կլինի շատ ուշադիր ու կցուցաբերի աջակցություն: Երբեմն անձնական հարաբերություններում թուլությունը ուժեղ զենք է:


8 KARICH

Ձեր հարաբերությունները մոտ են ինտիմին: Եթե դուք պլանավորում եք փոքր ճամփորդություն, ապա այն կհաջողվի ինչպես երբևէ, և ձեր կյանքում կթողնի անջնջելի սիրո և երջանկության տպավորություններ:


9 AXEXNAVOR

Երկուշաբթի կամ չորեքշաբթի սիրելին ձեզ կզարմացնի իր էքստրավագանտ պահվածքով: Հենց այդ օրերին էլ հնարավոր է հանդիպում ռոմանտիկ շարունակությամբ, եթե իհարկե տանը չնստեք և դուրս գաք մարդամեջ: Ուրբաթ օրը հնարավոր է բաժանում:


10 AYCEXJYUR

Շաբաթը բարեհաջող է ձեր անձնական կյանքը բարելավվելու համար: Միայն թե աշխատեք սիրելիից չպահանջել ավելին, քան նա կարող է տալ: Հինգշաբթի և շաբաթ օրերին դուք կլինեք բացառիկ էլեգանտ, և դա ճիշտ ժամանակն է սիրելիին հյուր գնալու կամ նրան հյուրընկալելու համար:


11 JRHOS

Լավ հարաբերությունները պահպանելու համար ջրհոսները ինչպես երևում է պետք է գնան փոխզիջման: Ձեր ուժեշի և հնարավորության սահմանում է դա անել: Երեքշաբթին բարեհաջող օր է ռոմանտիկ հանդիպման համար: Հետևեք ձեր բառերին, քանի որ երբեմն ավելորդ բառակապակցությունը կարող է դառնալ խանդի պատճառ:


12 DZKNER

Ձկներ աշխատեք  մարդկանց և ձեր ճակատագրին ակառակ չգնալ, այլ հանգիստ մտածել ստեղծված խնդրի շուրջ ու ընդհունել միակ և ճիշտ որոշումը: Կիրակի աշխատեք վերջնական հասկանալ գոհացնու՞մ են արդյոք սիրելիի հետ փոխհարաբերությունները, թե ոչ: Ինքներդ ձեզ հետ եղեք առավելագույնս ազնիվ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am