Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ մայիսի 30 — հունիսի 5

 

shabatva astxagushak mayisi 30-hunisi5


1 xoy

Ձեր մտքերը ձեր անձնական կյանքի վերաբերյալ սկսում են կարգավորվել: Դուք ձեռք եք բերում հոգեկան հավասարակշռվածություն: Այն ինչ երեկ թվում էր հիմարություն, այսօր ձեռք է բերում արժեք և արդիականություն:


2 CUL

Ցուլերը այս շաբաթ պետք է որքան հնարավոր է խուսափեն նոր տարվածությունից, քանի որ այն ոչ մի լավ բանի չի բերի: Հնարավոր է ձեզ հմայեն և զվարճացնեն, բայց դա կլինի ժամանակավոր: Հանգստյան օրերը ավելի լավ է անցկացրեք միայնակ:


3 ERKVORYAK

Երկվորյակներին սպասվում է հեքիաթային ճամփորդություն կյանքի ուղեկցի հետ: Աստղերը հուշում են, որ անմոռանալի տպավորությունները կցրեն ձեր թախիծը և անհանգստությունը: Ճամփորդությունը ձեզ կբերի երջանկություն, ուրախություն ձեր փոխհարաբերություններւմ:


4 XECGETIN

Խեցգետիները էլ ավելի ռոմանտիկ են սկսել նայել կյանքին և ուրախանում են նույնիսկ այնպիսի մանրուքների վրա, որոնց նախկինում ուշադրություն չէին էլ դարձնում: Ինչպես երևում է դուք լրջորեն սիրահարվել եք: Աստղերը խեցգետիններին հուշում է, որ նրանց ընտրյալը չի հիասթափեցնի:


5 ARYUC

Լավ կլինի, որ առյուծենրը այս շաբաթ աշխատանքի վայրում բամբասանքի առիթ չտան: Ձեր ծանոթների շրջապատը գնալով մեծանում է և եթե դեռ միայնակ եք հնարավոր է այս շաբաթ գտնեք ձեր սիրուն: Չնայած ձեր արտաքին հարգարժանությանը ու բարեկեցությանը դուք հոգու խորքում քնքշանքի կարիք ունեք:


6 KUYS

Այս շաբաթը հնարավոր է կույսերի համար անհաջող դասավորվի այն պատճառով, որ նրանց խանդը գլուխ կբարձրացնի և եթե նրանք չկարողանան զսպել այն հնարավոր է հարաբերությունները վատ ավարտ ունենան: Մի՞ թե դուք ընդհանրապես չեք վստահում սիրելիին:


7 KSHERQ

Շաբաթը կշեռքներին խոստանում է լինել բազմազան սիրո ոլորտում: Չորեքշաբթին և կիրակին բարենպաստ օրեր են ռոմանտիկ հանդիպման և կարևոր որոշումներ կայացնելու համար:


8 KARICH

Կարիճները սիրելիի հետ շփման ժամանակ պետք է լինեն ողջախոհ: Զսպեք ձեր բացասական էմոցիաները, քանի որ եթե դրանք արտահայտեք, ապա կխախտեք ձեր հարաբերությունների ներդաշնակությունը: Ուրբաթը հանդիպման համար շատ բարեհաջող օր է:


9 AXEXNAVOR

Այս շաբաթ աղեղնավորները պետք է աշխատեն չբարդացնել դեռևս նոր սկսվող սիրային հարաբերությունները: Դրանից է կախված, թե այդ հարաբերությունները որքանով կլրջանան: Լսեք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի դավաճանի:


10 AYCEXJYUR

Նախաձեռնությունը ռոմանտիկ հարաբերություններում այս շաբաթ պատկանում է այծեղջյուրներին: Միայն թե չափից ավելի մի բարձրացրեք ձեր պահանջները և մի եղեք չափազանց սկզբունքային, քանի որ դա կարող է սառեցնել ձեր հարաբերությունները:


11 JRHOS

Երեքշաբթի օրը հնարավոր է ջրհոսները վիճեն սիրելիի հետ: Միայն թե, աշխատեք ամեն ինչ չընդունել թեթևամտորեն: Ձեզ համար եզրահանգումներ արեք այդ իրավիճակից և այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը և դուք կհաշտվեք:


12 DZKNER

Ձկների համար շաբաթը կարող է սկսվել միայնության մեջ: Որքան շուտ դուք հասկանաք, որ ձեր դժգոհությունը և բողոքները միայն քմահաճույք են, այնքան այդ իրավիճակը կարճ կտևի: Աշխատեք սիրելիին մասնակից դարձնել ձեր գործերին և մտահոգություններին: Շաբաթ օրվա ռոմանտիկ հանդիպումը կհարթեցնի բոլոր սուր անկյունները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...