Շահեկան պահի տարածքները կփոխզիջվեն Արդբեջանին. ասել է Սերժ Սարգսյանը

0

Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս  հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Այս հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավական ազատ զրույց է վարել մասնակիցների հետ և բաց խոսել շատ խնդիրների մասին: Հանրային հեռուստաընկերությունը երեկ նաև ցույց տվեց ամբողջ դասախոսությունը, սակայն ըստ որոշ մասնակիցների, ելույթի որոշակի մասեր մոնտաժվել էին:

Սերժ Սարգսյանը խոսել էր Արցախի խնդրի մասին: Նա հայտարարել է, որ Արցախի խնդրի լուծումը շատ ցավոտ է լինելու: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ հասկանում են, որ Արցախին հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:  Նա ասել է, որ այս մոտեցմանը կողմնակից են եղել ՀՀ բոլոր նախագահները, այդ թվում նաև ինքը: Նախագահ Սերժ Սարգսյանը միայն հավելել է, որ իրենք սպասում են առավել հարմար և Հայաստանի համար շահեկան պահի, որի ժամանակ էլ այդ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache