Լրահոս

Շամիրամի դեպքով կա կալանավորված. մանրամասներ

 

Երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Շամիրամի դեպքերի մեջ կասկածվող Թելման Քալաշյանի 67-ամյա հորեղբորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար:

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: «Հրապարակին» Մյասնիկյանի համայնքի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը հայտնեց, որ Թելման Քալաշյանի հորեղբայրը Քյարիմ Քալաշյանն է, որին արդեն կալանավորել են։ «Իրենք որտեղ որ եղել են, մեր գյուղից շատ հեռու ա։ Քյարիմն էլ , Թելմանն էլ ամեն տարի գարունը իրենք ամառանոց են գնում։

Դեպքերի մասին մանրամասներ ոչ ես, ոչ գյուղացիները չգիտեն»։ Հարցին՝ ոստիկանները շարունակո՞ւմ են հսկել Քալաշյանի տան շրջակայքը, գյուղապետը տվեց դրական պատասխան․«Քանի որ վախ կա, որ կարող ա վնաս տան»։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ հայտնեց, որ կալանավորված Քալաշյանին ինքը ճանաչում է, նորմալ մարդու տպավորություն է թողել. «Մարդիկ են էլի, մեզ համար շատ ցավ է էլի։

Մեզ մոտ նման երեւույթներ գոյություն չեն ունեցել, առաջին անգամն է։ Քյարիմը աշխատող մարդ էր, անասնապահությամբ էր զբաղվում։ Վատ բան չեմ տեսել իրենից»։ Հիշեցնենք, որ օրերս Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահը եւ կրակել այնտեղ գտնվող անձանց վրա: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ եւ 7 վիրավոր:

Նշենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, կասկածյալը որոնվում է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara