Լրահոս

«Շանգրի Լա» խաղատան մոտ BMW-ով երկաթե արգելապատնեշի մեջ մխրճված 41-ամյա վարորդը 7 օր հետո հիվանդանոցում մահացավ

 

4f1a8e2584ece2e5a312dc1af6c49412

Shamshyan.com — ի տեղեկություններով` հունիսի 26-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 41-ամյա Արսեն Պողոսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ալավերու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 19-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:35-ի սահմաններում Երևան-Աբովյան ճանապարահատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Արսեն Պողոսյանը իր վարած BMW մակնիշի 51 TU 100 համարանիշի ավտոմեքենայով հարվածել էր ճանապարհամերձ երկաթե արգելապատնեշին, որը մխրճվել էր մեքենայի մեջ: Վթարի հետևանքով Ա. Պողոսյանին տեղափոխել էին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am