Շանթ Հարությունյանին և ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին համաներում կշնորհվի

127

shabat.am — ՀՀ կառավարությունը կազմել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ քրեական գործերով համաներում շնորհելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ  հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագիծը բաղկացած է երեք գլխից. գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, օրենքի կիրառման շրջանակները, գլուխ 2.  համաներման կիրառման շրջանակները, գլուխ 3. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ: Երկրորդ գլխում առանձին անդրադարձ կա «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց եւ ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած  անձանց: Բաժնում, մասնավորապես նշված է. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել՝

1) «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց.

2)  2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած  իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, եթե նրանք չեն մեղադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Սույն հոդվածի 1-6-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով այլ բան նախատեսված չէ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache