Լրահոս

Շարմազանովը բացատրեց, թե ինչու էին լռում

 

1469123070-2719

yerkir.am —  Մեր խնդիրն է բանակցությունների միջոցով առանց արյունահեղության հասնել  խաղաղ հանգուցալուծման: ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ բացատրեց, թե ինչու ՀՀԿ-ն  եւ Շարմազանովն ինքը ՝ որպես խոսնակ, ԱԺ փոխնախագահ, մարդ, ով հայտնի է եղել ԶԼՄ-ների հետ բաց աշխատանքով,  հարցազրույց չի տվել եւ տեսակետ չի արտահայտել:

«Մեր լռությունը պայմանավորված է եղել՝  չխաթարելու,  չխոչընդոտելու բանակցային գործընթացը: Հիմա շատ նյարդային պահ է,  եւ տա աստված քրիստոնեական բարոյական համակարգը, սերը հաղթի: Հավատում եմ, որ բոլոր կողմերում խիղճը կհաղթի, հանդուրժողականությունը կհաղթի եւ մենք կխուսափենք արյունահեղությունից: Մեզ նոր արյուն պետք չի: Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբարներն ու քույրերն են:  Սա է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing