Լրահոս

Շարմազանովը դանակահարության մասին հարցին համբույրով պատասխանեց

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում վերջին օրերին ծեծկռտուքների ու դանակահարության մասին տեղեկություններին համբույրով պատասխանեց:

Լրագրողների հարցին թե վերջին շրջանում ինչո՞ւ են հանրապետականները կրակում, ծեծուջարդերի մասնակից լինում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց.

«Շատ ավելի շատ հանրապետականներ խաղաղություն են քարոզում եւ զենքը պահում են միայն այն դեպքերի համար, երբ Աստված մի արասցե` հայրենիքին վնաս կլինի»:

Այդ դեպքում քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող դանակահարության դեպքերին ինչ մեկնաբանություն ունի, Էդուարդ Շարմազանովը այսպես արձագանքեց. «Ասում ա` ձայն բարբարո հանապատի… Ես ձեզ 5 րոպե է քարոզում եմ, որ բերեք էսօր, էս պահին Եռաբլուրում քաղաքական պրոբլեմներից չխոսենք, դուք դանակահարություններից եք խոսում: Այսօր մի բան պետք է ասենք՝ մեր սպարապետին շնորհավորենք եւ ես էլ տիկին Նաղդալյանին մի հատ համբուրեմ»:

Մինչ այդ Շարմազանովն իր խոսքում կոչ էր անում այսօր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, խոսել նվիրական այդ օրվա մասին. «Ամենից առաջ նախ շնորհավորենք մեր սպարապետին, մեզ բոլորիս այս նվիրական օրվա առթիվ: 20-րդ դարավերջի Վազգեն Սարգսյանը, 20-րդ դարավերջի Վարդան Մամիկոնյանն էր: Բոլորիս աչքը լույս լինի, այսօր ուրախ, հպարտ օր է: Համեբայն դեպս Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը  անկախ ու ազատ Հայաստանն էր: Մենք ունենք այդ անկախ Հայաստանը, որտեղ ծածանվում է հայոց եռագույնը, որտեղ Եռաբլուրում խաչն է քրիստոնեական: Իսկ կա՞ն խնդիրներ, իհարկե կան: Բայց այսօր այդ օրը չի, որ պետք է խոսենք խնդիրներից: Տարին 12 ամիս խոսում ենք խնդիրներից, մենք էլ դուք էլ գիտեք այդ խնդիրները, եւ գիտենք ինչ պետք է անենք այդ խնդիրները լուծելու հանար:

Այսօրվանից քարոզաշավը սկսվում է, եւ կարծում եմ քննադատողների պակաս չի զգացվի: Դրա համար այսօր ուզում եմ բոլորիս լավ տրամադրություն մաղթել եւ յուրաքանչյուր հայ օջախում հայ մարդը թող մի գավաթով բաժակ բարձրացնի մեր Մեծն սպարապետի կենացը: Ու Աստված տա, մենք քայլ առ քայլ հասնենք սպարապետի երազած Հայաստանին»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing