Լրահոս

Շարմազանովը… Գալուստ Սահակյանի երիտասարդ տեսակն

 

Մի քանի օր առաջ էին գրել, որ Էդուարդ Շարմազանովը նոր խորհրդարանում ամենաշատ շրջանառվող ԱԺ նախագահի թեկնածուն է։ Բայց, ինչ իմանաս,Սերժ Սարգսյանը շախմատային քայլեր անելուց զատ անակնկալներ ևս մատուցում է։ Ճանաչողական տեսանկյունից փակ շրջան է, բայց ինչքան կարողանում եմ «գլխի ընկնել», մարդկանց մոտ այն կարծիքն է, որ նոր ընտրություններով ստեղծվել է քաղաքական նույնական դաշտ։

Ու այդ պայմաններում, թե ով կլինի խորհրդարանի նախագահը կամ որևէ նախարար, զուտ հետաքրքրությունների շրջանակում է․ մարդիկ նորի, առավել ևս լավի սպասելիք չունեն։ Որ խանութ մտնում, նույն խոսակցությունն է՝ թանկացնում են, որովհետև ընտրությունների փողը տեղը պիտի բերեն։ Դեղատներ ես մտնում՝ նույնը։ Անվստահության, հուսահատության, հիասթափության, խաբվածության զգացումը մարդկանց շնչահեղձ է անում։

Սա ասում եմ առանց չափազանցության, մի քիչ մեղմ եմ գրում, որովհետև գտնում եմ, որ մենք ենք ապրելու այդ պայմաններում, գոնե փորձենք նման պայմաններում շարունակել գոյատևել․․․ Շարմազանովի ԱԺ նախագահ լինելու դեպքում շոշափվում է որպես ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանի անունը։ Միաժամանկ նշվում է, որ Իշխան Զաքարյանն այս պարագայում չի ցանկանա։ Հենց այդ առթիվ զրուցեցի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի հետ։

Շատ համով էր զրուցում․ -Գիտե՞ք,- ասաց,- տատս որ մի բան չէինք ուտում՝ չէր ստիպում։ Ասում էր՝ կկաղես, կուտես։ Գնում խաղում, քաղցում էինք ու գալիս խնդրում՝ լավ էլի տատ ջան էդ ճաշից տուր։ Այսինքն՝ կակղում, ուտում էինք։ Այստեղ նույն սկզբունքն է։ Եթե ուրիշ բան չտան, ինչու՞ չպիտի ուզի Իշխան Զաքարյանը։ Ինչ վերաբերվում է Շարմազանովին, (Միայն թե ոչ․․․) նա Գալուստ Սահակյանի երիտասարդ տեսակն է։ Իսկ Գալուստ Սահակյանն իր նվիրվածությամբ իշխանության համար անփոխարինելի մարդ էր․․․ Էլ փակագծեր չբացեց, պետք էլ չէր, ամեն ինչ ավելի քան պարզ էր․․․

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara