good-banner
Լրահոս

Շարմազանովը խոսել է Վանաձորում ՀՎԿ-ի թեկնածուի կողմից Ավետարանական եկեղեցու առաջնորդին ծեծելու մասին

 

shef

Nyut.am —Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից Վանաձորի հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու լուրերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նախ հաստատեց լուրերը, որ Արկադի Փելեշյանի երեխաները իր եղբոր սանիկներն են:

«Ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ապա կարող եմ ասել, որ քննչական գործողությունները կատարվում, որոնողական գործողություններն իրականացվում են: Խնդիրը իրավական դաշտում է, իրավապահներն իրականացնում են իրենց գործողությունները: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես երբեք չեմ միջամտել և չեմ միջամտելու իրավապահների գործողություններին»,-նշեց Շարմազանովը:

Նա հավելեց՝ անկախ նրանից իր սանիկն է, իր հարազատ եղբայրն է, ինքն է, եթե պարզվի, որ նման բան իսկապես եղել է, ինքն ունի իր հստակ դիրքորոշումը՝ դա դատապարտելի է և անընդունելի: Շարմազանովն ընդգծեց, որ իր համար կան երևույթներ, որոնք դատապարտելի են և չպետք է լինեն:

Հարցին, թե չի՞ տարակուսել, երբ Արկադի Փելեշյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով, Շարմազանովը բացասական պատասխան տվեց. «Չէ, չեմ տարակուսել: Ես մարդկային հարաբերությունները երբեք չեմ խառնում քաղաքական հարաբերությունների հետ: Ես ունեմ ընկերներ այլ քաղաքական ուժերում, ունեմ ընկերներ լրագրողների շրջանում, ովքեր շատ հաճախ ինձ խիստ քննադատում են, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ընկերներ լինենք: Մարդկային հարաբերությունները չի կարելի քաղաքական հարաբերությունների հետ կա պել: Արկադի Փելեշյանը ինքն է որոշել մտնել «Հայկական վերածնունդ», դա իր որոշումն է եղել, իսկ ես ոչ միջամտել եմ, ոչ էլ խառնվել եմ»,— ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հարցին, թե չի՞ մտածել Արկադի Փելեշյանին առաջադրել ՀՀԿ-ի ցուցակով, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, չեմ մտածել: Ես քաղաքականության մեջ ունեմ իմ սկզբունքները, որոնք տարածվում են բոլորի վրա: Քաղաքականության մեջ հարկավոր է լինել գրագետ, դաստիարակված, ոչ կոռումպացված, բռունցքներով հարցեր չլուծող անձ: Երբ որ ես այս ամենն ասում էի, դուք սլաքներն ուղղում էիք մեկ գործչի վրա, սակայն ես երևույթը նկատի ունեի: Եթե քաղաքական գործիչը գրագետ չէ, դաստիարակված չէ, կոռեկտ չէ, նա քաղաքականության մեջ անելիք չունի»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara