Լրահոս

Շարմազանովն իրավացի է.

 

sh

Pressmedia.am-ը գրում է.

Վերջին օրերին հայաստանյան լրահոսի հիմնական ուշադրությունը սևեռված էր ՏԻՄ ընտրությունների և հաջորդող գործընթացների վրա, sակայն մեր լրատվամիջոցների գլխավոր հերոս դառնալու հայտ է ներկայացնում նաև Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս հայտարարեց, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ապա պատգամավորն իր անձնական խնդիրների շուրջ ելույթ ունենալով ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրապարակավ հայհոյեց Ստյոպա Սաֆարյանին և հարցերի պարզաբանման համար հայտնեց իր բնակության հասցեն։ Իհարկե, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չհանդուրժեց նման մոտեցումը՝ նշելով, որ պատգամավորը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով մանդատից, քանի որ նման պատգամավորների տեղը ախոռն է։ Այս դրամատիկ իրավիճակի հետագա զարգացումներում Ուրիխանյանը Շարմազանովին բնութագրեց «արնախում» և խոստացավ «դժոխք դարձնել» նրա կյանքը։

Թվում էր, թե այս փոխադարձ ներբողները, որոնք մի պահ հայաստանյան հասարակությանը շեղեցին խիստ քաղաքական ու հետընտրական զարգացումներից, այլևս անցյալում են։ Պարզվում է՝այսօր էլ Տիգրան Ուրիխանյանի անունը շրջանառվում է՝ կապված Sham.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ։ Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հաղորդում է ներկայացնելու և հավելել, որ ծեծին ներկա է եղել Ուրիխանյանն անձամբ, իսկ նրա կողմնակիցներն իրեն ծեծել են մինչ գիտակցությունը կորցնելը։ Այս բավական խառը պատմության մեջ մեզ ամենաշատը հետաքրքրում է Հայաստանի քաղաքացու շահը, իսկ ավելի ճիշտ՝վնասը, քանի որ մենք՝ քաղաքացիներս, տուժում ենք ոչ միայն կոռուպցիայից, գողացող ու կաշառակեր պաշտոնյաների գործունեությունից ու ընտակեղծիքներից, այլև այն բարքերից, որոնց ականատեսն ենք Ազգային ժողովում և ԱԺ պատգամավորների դրսևորած վարքագծում։ Ճի՞շտ էր արդյոք Շարմազանովը, թե՞ ոչ, հարցի պատասխանը կարծես միանշանակ է։

Աղասի Մարգարյան

PressМedia.am վերլուծաբան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...