Լրահոս

Շարմազանովն ու Տիգրան Ուրիխանյանը հաշիվ են պարզել ԱԺ-ում

 

arm147566538053

Lragir.am ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր հրավիրվել էր ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի սենյակ: Իսկ խոսակցության թեման ամենայն հավանակությամբ երեվանից ստեղծված իրավիճակն է:
Երբ ԱԺ հայտարարությունների ժամին երեկ Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից հայհոյախառն բառապաշարով էր արտահայտվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հասցեին, Շարմազանովն արձագանքել էր, որ նման բառապաշարով պատգամավորների տեղը ախոռն է, ոչ թե խորհրդարանը: Ի պատասխան, այսօր Ուրիխանյանն ասել էր, թե Շարմազանովի կյանքը դժոխքի է վերածելու:

Շարմազանովի կաբինետում քիչ առաջ կայացած հանդիպմանը Տիգրան Ուրիխանյանը եկել էր պատգամավոր Արագած Ախոյանի հետ, իսկ ՀՀԿ-ից Շարմազանովի հետ միասին ներկա էին նաև Գագիկ Մելիքյանն ու Հովհաննես Սահակյանը:

Տիգրան Ուրիխանյանը Շարմազանովի սենյակից բարկացած դուրս եկավ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կանչվել էր Շարմազանովի մո՞տ: «Ինձ չեն կարող կանչել որևէ տեղ, որտեղ ես ինքս չեմ գնալու: Պարոն Շարմազանովը պիտի ինձնից հայցի ներողություն», ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ հասկացել է՝ անհրաժեշտություն ունի վերանայելու իր քաղաքական գոծունեությունը և իր պայքարին նոր շունչ հաղորդել՝ ժողովրդի կյանքը կործանողներից ազատելու ուղղությամբ: «Մնացած հարցերը կարող եք դիմել Շարմազանովին», հորդորեց նա:

Հարցին, թե ի՞նչ է անելու, որպեսզի Շարմազանովի կյանքը դժոխքի վերածի, նա պատասխանեց. “Իմ ասածը ծայրահեղ հստակ է ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնության համար: Ես ուրախ եմ, որ նրանք նյարդայնացած էին՝ ստանալով համարժեք պատասխան”:

Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ Ուրիխանյանին ոչ թե կանչել էին իր մոտ, այլ հրավիրել: “Հրավիրում ենք, զրուցում, մենք պարբերաբար զրուցում ենք”,- նշեց նա:

Շարմազանովն ասաց, որ ինքը որևէ պատգամավորի, այդ թվում՝ Տիգրան Ուրիխանյանի հետ որևէ անձնական խնդիր չունի: «Իմ երեկվա ձևակերպումները եղել են բացառապես երևույթի վերաբերյալ: Եթե ինքը վիրավորվել է, խորապես ափսոսում եմ, ես նպատակ չեմ ունեցել իրեն վիրավորելու»,- նշեց Շարմազանովը:

Նա ասաց, որ չի ընդունում Ուրիխանյանի մարտահրավերը, որովհետև իրենք պատերազմի դաշտում չեն, ինքը համերաշխության կողմնակից է:

Հարցին, որ Ուրիխանյանը պահանջում է իրենից ներողություն խնդրել, Շարմազանովը պատասխանեց. «Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել: Ես այս պառլամենտում խաղաղության աղավնու դերում եմ: Ես համերաշխության կողմնակից եմ»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

Liza

Liza