Շարժ է սկսվում. Ինչու է թանկանում անշարժ գույքը

0

Անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվում, նախորդ տարեվերջին արդեն անշարժ գույքի գները բարձրացել են, այդ միտումը շարունակվում է: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Թիվ 1 անշարժ գույքի գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանը:

Պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է, որ անշարժ գույքի մեկ քմ գները 2017 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել են: Թանկացել են Երևանի բոլոր վարչական շրջանների բնակարանների գների, բարձրացում կա նաև մարզերում:“Շարժ է սկսվում, մարդկանց արդեն հետաքրքրում է անշարժ գույքը: Միտում կա, որ կրկին դրսից եկողներն են հետաքրքրված անշարժ գույք գնելով: Նրանց թվում նաև, այսպես ասած, խոպանչիներն են գալիս ու իրենց առևտուրն անում: Նաև տեղացի հաճախորդներն են հետաքրքրված անշարժ գույքով”,- ասաց Համազասպ Հարությունյանը՝ նշելով, որ դժվար է տարբերակել, թե գնորդների քանի տոկոսն են դրսից եկածները:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս աշխուժությունը, հաշվի առնելով այն, որ 2017 թվականին մարդկանց սոցիալ-տնետսական պայմանների բարելավում չի եղել, մասնագետը պատասխանեց, որ հավանաբար մարդիկ արդեն ավելի մեծ հույսեր են կապում Հայաստանի հետ: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենց անշարժ գույքը վաճառողների մեծ մասը կարիքից դրդված են վաճառում:“Ես չգիտեմ՝ իրենք սնանկացման եզրին են արդյոք, որ տուն են վաճառում, բայց նրանց մոտ 70 տոկոսն իր խնդիրը լուծելու համար է վաճառում”,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ այնպես չէ, որ ով բնակարանը վաճառում է, գնում է Հայաստանից, բայց նրանց թվում գնացողներ կան: Նաև իր բակարանային պայմանը բարելավող խումբ կա վաճառողների թվում, երբ բնակարանը վաճառում են՝ նորը գնելու նպատակով: Նրանք, որպես կանոն, մշտական ու կայուն աշխատանքով ապահովվածներն են:Ըստ Հարությունյանի՝ իրենց բնակարանները վաճառողների թիվն էապես չի ավելացել: “Վճառողներ միշտ էլ եղել են, էապես չի ավելացել նրանց  թիվը: Բայց մարդիկ կան, տունը հանել են վաճառքի, տարիներով նույն գինն են ասում, այդ գույքը չի վաճառվում: Ռեալ վաճառքի գույք քիչ է շուկայում”,- հավելեց նա:

Շուկան, ըստ Համազապ Հարությունյանի, կանոնակարգելու կարիք կա, որը պետք է անի պետությունը: Այսօր “սև վաճառքները” շատ են, հետևաբար հնարավոր չէ հստակ վիճակագրություն ունենալ, թե ով ում ինչ վաճառեց և ինչու վաճառեց:“Եթե մարդիկ համատարած իրենց գույքը վաճառեն ընկերությունների միջոցով, հնարավոր կլինի հստակ իմանալ բոլոր միտումները և մասնագիտական վերլուծություններ անել: Պետությունն այստեղ անելիք ունի”,- ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache