Լրահոս

«Շատ լուրջ է վիճակը. հատուկ հանձնարարություն է տրվել ինստիտուտներին նախապատրաստելու հանձնումը». Իշխանյան. (Տեսանյութ)

 

Avetiq-Ishxanyan

aravot.am — «Մեր միակ ճիշտ երաշխիքը մեր հայկական բանակն է, որին պետք է փայփայենք, սիրենք՝ նորածին մանուկի նման: Թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում, մենք բոլորս էլ տեսնում ենք, միամիտ չենք: Մենք ոչ մեկս միամիտ չենք, մեկը քաղաքական դիվիդենտ  է ձեռք բերում, մեկը չգիտեմ ինչեր է ստեղծում ապագայի համար, մեկը փող է աշխատում, կարծելով, թե վայելելու է: Պետք է ազգովի հասկանանք՝ ոչ մեկը իր միլիոնները չի վայելելու, եթե մենք չունենանք մեր իրական գարանտը՝ մեր պետականությունը պահպանելու»,- այսօր ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն եւ հեռանկարներ թեմայով քննարկման ժամանակ ասաց ԼՂՀ-ից ժամանած Վաչագան Զաքարյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ այսօր նորաձեւ է դարձել ուրիշներին մեղադրելը, ՌԴ-ին մեղադրելը. «25 տարվա պետությունը գոնե պետք է ունենա դիվանագիտություն, հետախուզություն եւ այլն, նա չպիտի իրեն թույլ տար, որ ՌԴ-ն իրեն խաբեր:  Եվ այսօր, երբ սլաքն ուզում են ուղղել ՌԴ-ի կողմը, որ այս է ուզում անել, այն, դե կներեք, թույլ չտայիք, պետություն էիք: Սլաքը պետք է ուղղել այսօրվա մեր իշխանություններին, որ թույլ են տվել դա: Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի, աղբյուրը չի բացահայտի, բայց շատ լուրջ է իրավիճակը. «Ես ձեզ վստահաբար եմ ասում, հատուկ հանձնարարություն է տրվել բոլոր տիպի ինստիտուտներին նախապատրաստելու հանձնումը: Շատ լուրջ է վիճակը: կարո՞ղ ենք մենք դիմադրել՝ արժանի կլինենք լինելու պետություն»:


Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing