Լրահոս

Շենգավիթի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել «Քյավառցի Ալիկը»

 

d3d2a4dce9123744555d5236906bd7b4

yn.am— Նշենք, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործի մասին է, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Բայանդուրյան եղբայրներից Ալիկը, ով հայտնի է որպես «Քյավառցի Ալիկ» մականվամբ և ևս մեկ անձ՝ Արմեն Գալստյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն բերման են ենթարկվել երկու քաղաքացի մի քրեական գործի շրջանակներում. «Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը ու ևս մեկ անձ՝ Գալստյան Արմենը, Բդո մականունով, բերման են ենթարկվել ոստիկանություն հասարակական հնչեղություն ունեցող մի քրեական գործի շրջանակներում»: Նշենք, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործի մասին է, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing