Խմորեղեն Խոհանոց

Շերտավոր գաթա

 

gata-haykakan-300x225

Poqrikner.am Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Ալյուր 1կգ,
  • Մարգարին 3 հատ,
  • Օղի 3 ճ. գդալ,
  • Ձեթ 3ճ. գդալ,
  • Քացախ 3ճ. գդալ
  • Գոլ ջուր 400 գրամ
  • Աղ 1թեյի գդալ

Ալյուրը լցնել տարայի մեջ  մարգարիններից մեկը մանր կտրատել ալյուրի հետ խառնել, ավելացնել օղին, ձեթը, աղը, քացախը և գոլ ջուրը: Խառնել այնքան, որպեսզի դառնա միատարր զանգված: Խմորը 30-50 անգամ խփել սեղանին և բաժանել 4 գնդի: Մյուս մարգարինները բաժանել 12 հավասար մասերի: Հաջորդաբար գնդերը բացել և քսել մարգարին: Թողնել սառցախցիկում մինչև սառչի: Գնդերը թխելուց մի քանի ժամ առաջ իջեցնել սառնարանի ներքևի հատված:

Խորիզի համար անհրաժեշտ է 200 գրամ կարագ, 250 գրամ շաքարավազ, վանիլին, 200գրամ ալյուր: Այս ամենը լավ խառնել, խմորը բացել վրան լցնել խորիզը երեսին ձվի դեղնուց քսել և եփել 250° տաքացրած ջեռոցում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...