Շղթայական ավտվթոար Երևանում

23

Հուլիսի 29-ին, ժամը 22:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1993 թ.) բախվել է կայանած «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Խ., ծնված 1978 թ.), «Suzuki» (վարորդը՝ Ր. Է., ծնված 1966 թ.), «Honda Fit» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաներին և «SX4» մակնիշի մոտոցիկլին (վարորդը՝ Պ. Ա., ծնված 1979 թ.):

Պատահարի հետևանքով տուժածներ չկան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache