Լրահոս

«Շիշը կշպրտեմ վրեդ, համբալ».Հեղինե Բիշարյանը` Փաշինյանին

 

2411076471467205133

slaq.am-«Այս դահլիճում, երբ ես հայտարարեցի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմությունը, հոգեխանգարմունքի սեանսներ սկսվեցին», -այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ է:

 
Նա հերթով անդրադարձավ վերջին օրերին ԱԺ-ում ելույթ ունեցած պատգամավորների հայտարարություններին, որոնք առնչվել էին իրեն: Սկսեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից, որն իր ելությում նկատել էր, որ «Հայկական Վերածնունդ» դարձած «Օրինաց երկիր» կուսակցությունն ավանդական կուսակցություն է.
 
«Ավանդական քաղաքական ուժիս տեսեք: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, սենց որ շարունակվի կարող ա անուն ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց»:
 
Փաշինյանի ելույթը նյարդայնացրեց Հեղինե Բիշարյանին. «Շիշը կշպրտեմ վրեդ, համբալ»:
 
«Վալերիանկա չկա՞ ըտեղ, հանգստացեք մի հատ», -արձագանքեց Փաշինյանը և հիշեցրեց, որ որպես կոալիցիոն կառավարության անդամ ՕԵԿ-ը «երկու տարի միայն կնոպկա յա սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing