Լրահոս

Շմայսը էլ չի բռնաբարում այլ դարձել է համեստ ու հոգատար տղա

 

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի մոտ բավական հետաքրքիր մետամորֆոզներ են տեղի ունենում: Միշտ բռնաբարելու, ջարդել-փշրելու անհագ ցանկություններ ցուցաբերող պատգամավորը, որի ամենից իմաստալից շփումը ԶԼՄ-ների հետ «Ազատությանը» տված հարցազրույցից հայտնի հատվածն էր որը անեկդոտների առիթ էր դարձել, միանգամից սկսել է ոչ միայն քաղաքակիրթ ձեւով խոսել, այլ նաեւ դարձել է շատ փափուկ, ժողովրդի հոգսերով ապրող եւ դեմոկրատ մարդ:

Ծաղկալանջ գյուղում նախընտրական հերթական հանդիպման ընթացքում վերջինս այնքան է փափկել, որ թույլ է տվել, որպեսզի ամեն ինչից դժգոհ ծեր կինը խոսի նույնիսկ տեսախցիկի առաջ եւ հայտնի իր դժգոհությունները, նույնիսկ սաստելով գյուղապետին եւ հավաքվածներից ոմանց ովքեր փորձել են լռեցնել ծեր կնոջը:

Ուշագրավ են Առաքել Մովսիսյանի հայտարարությունները այն մասին, որ ժողովուրդը արեւածաղիկ չէ, որ մի գրպանից հանեն մյուս գրպանը լցնեն եւ գյուղապետն էլ սխալ կանի եթե մյուս թեկնածուներին նման խոստումներ տա: Ուշագրավ է նաեւ այն որ գյուղացիները Շմայսի ներկայությամբ փնովել են նաեւ պատգամավորության մյուս թեկնածու Հրանտ Գրիգորյանին եւ միայն գյուղապետի խոսելուց հետո դադարեցրել իրենց դժգոհությունները:

Հետաքրքրական կլինի իմանալ, թե եթե գյուղ գնա Հրանտ Գրիգորյանը, ապա այդ դեպքում կդժգոհեն արդյոք Շմայսից: Իսկ այցի գագաթնակետը Շմայսի՝ մեղմ ասած աջակցությունն էր գյուղին, որը իրավագիտության ոլորտում կոչվում է ընտրակաշառք, որն արտահայտվեց գյուղի կենտրոնական՝ 500 մետր երկարության փողոցը ասֆալտապատելու հարցը լուծելու մեջ, իսկ մնացածը, մանկապարտեզ եւ այլն խոստացավ լուծել «եթե ընկերություն անեն»:

Հիշեցնենք, որ հենց այդպես որպես արեւածաղիկ է որպես դիտարկել ժողովրդին իր հարազատ Հանրապետական կուսակցությունը, որի պատճառով էլ հասել է այն վիճակին, որում գտնվում է այսօր: Իսկ թե Շմայսը իրոք էլ չի բռնաբարելու անհագ ցանկություն ցուցաբերելու կերեւա արդեն ապրիլի 2-ից հետո: Նշենք, որ արդեն հայտնի է դարձել այն, որ Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջում թույլ է տվել ԸՕ խախտում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing