good-banner
Լրահոս

Շնորհակալ եմ Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին. Սերժ Թանկյան

 

Serj_Composer_header

news.am-ը գրում է. Հանրահայտ երգահան ու երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին, որոնք արիաբար կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւին։

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր 11 խորհրդարանականներին, որոնք արիաբար քվեարկեցին իրենց խղճի համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։

Որպես միջազգային հանրություն, մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապված հանցագործների կողմից»։

Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։

Բանաձեւին կողմ են քվեարկել նաեւ Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք 11 պատգամավորները։ Այս առնչությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած թուրք պատգամավորների արյունը պետք է անալիզի ուղարկել, որպեսզի ստուգեն, թե արդյոք նրանք իրականում թուրք են։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am