Լրահոս

Շնորհակալ ենք Ռուսաստանին ապրիլյան պատերազմի համար

 

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի օրենսդրական նախաձեռնությանը ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցումհայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ դեմ քվեարկելու պատճառաբանություն ամենաանհավանականն է: Ըստ Արմեն Ռուստամյանի 2016 թվականի Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է ռուսների ռեսուրսներով: Նախ պետք է պարոն Ռուստամյանից հետաքրքրվել, թե որն է հաղթանակը՝ 800 հեկտար հողակտորի կորուստը, թե ավելի քան 100 զոհը, որն ունեցանք այդ քառօրյա պատերազմի օրերին:

Հետաքրքիր է, որ իրեն ազգային կուսակցություն համարող կուսակցության ներկայացուցչին չի հետաքրքրում այն փաստը, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը Հայաստանի դեմ կռվում էր հենց ռուսական զենքով: Ռուստամյանը մոռացել է, որ անգամ պատերազմից հետո, Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:  Ռուստամյանը լավ կաներ նշեր, որ Ադրբեջանն էլ է մեր դեմ կռվում ռուսների ռեսուրսով:

Ստացվում է ՀՅԴ ներկայացուցիչը շնորհակալ է Ռուսաստանին պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության համար, քանի որ չի կարող տարածքային և մարդկային կորուստը համարվել հաղթանակ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing