Աղանդեր Խոհանոց

Շոկոլադե մուս. հիանալի տարբերակ ամառվա շոգին հովանալու համար

 

6722_shocolad-mus

Թեթև աղանդները տոնական սեղանի, ընկերական հանդիպումների անբաժան մասն են: Բացի այդ, ամռանը առանց առիթ նույնպես ցանկություն է առաջանում որևէ նուրբ, թեթև բան ուտելու:

Շոկոլադե-կաթնաշոռային մուսը կփրկի ձեզ յուրաքանչյուր իրավիճակում: Այն կթարմացնի ամառվա շոգին, հաճելիորեն կզարմացնի հյուրերին և կկշտացնի քաղցրակեր երեխաներին:

Պատրաստման համար անհրաժեշտ են․

– Կաթնաշոռ՝ 300 գր
– Կակաոյի փոշի՝ 1,5 ճաշի գդալ
– Ժելատին՝ 10 գր
– Մածուն՝ 100 մլ
– Շաքարավազ՝ 3 ճաշի գդալ
– Ջուր՝ 0,25 բաժակ։

Պատրաստման եղանակը․

shocolad-mus-LN

1. Բլենդերի բաժակի մեջ դրեք կաթնաշոռը, լցրեք մածունը, ավելացրեք շաքարավազը և կակաոն: Լավ խփեք:

2. Ժելատինը բացեք գոլ ջրում, թողեք 25 րոպե, այնուհետև տաքացրեք ջրով տարրայի մեջ՝ չհասցնելով եռմանւ աստիճանի: Ընթացքում խառնեք այն, մինչև ամբողջությամբ հալչելը:

3. Խփելով լցրեք ժելատինը կաթնաշոռային կրեմի մեջ: Լցրեք աղանդերը ամանիկների մեջ և դրեք սառնարան՝ 2-3 ժամով:

Ընդամենը երեք քայլ և համեղ ու օգտակար աղանդերը պատրաստ է:

 

Աղբյուրը ` ladynews.am



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing