Լրահոս

Շփման գիծը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի անց․իրավիճակը համեմատաբար հանգիստ է

 

Մեքենան աղմուկով բարձրանում է վեր՝ բլուրների վրայով։ Ճանապարհը, հաշվի առնելով դրա դիրքը, լավ որակի է, ու նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ աչքին շուրջը տեսանելի են ակտիվ ինժեներական աշխատանքների արդյունքները։ Սա Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հատվածներից մեկն է (ֆոտոռեպորտաժ

Մարտական դիրքում, որը Արցախի ՊՆ-ն թույլատրել է այցելել NEWS.am–ի թղթակցին, հյուրերին դիմավորում են ուրախությամբ, առաջարկում են երկար ճանապարհից հետո մի բաժակ սուրճ խմել ու քաղցրավենիք համտեսել։

Խաղաղ հյուրերին այստեղ ուրախ են տեսնել։ Մեկ տարի առաջ, ապրիլի 2-ի լույս գիշերը, շփման գծի այս հատվածը ենթարկվել է ադրբեջանական ստորաբաժանումների հարձակմանն ու զանգվածային հրետակոծությանը։ Ստանալով արժանի պատասխան՝ Ադրբեջանը ապրիլի 5-ին ստիպված էր վերադառնալ հրադադարի մասին համաձայնագրի կատարմանը, որը քիչ թե շատ պահպանվում է, չնայած պարբերաբար խախտվում է դիվերսիոն ներթափանցման փորձերով ու գնդակոծություններով։

Հիմա այս հատվածում ղարաբաղյան դիրքերից մինչեւ հակառակորդի դիրքեր մոտ մեկ կիլոմետր հեռավորություն է։ Հստակ երեւում են ադրբեջանական դիրքերը, իսկ հեռվում՝ բնակավայրը։ Վաշտի հրամատար, կապիտան Հակոբյանի խոսքով՝ հիմա իրավիճակը կայուն է։

«Պարբերաբար հրաձգություն է լինում, բայց լարվածության մասին խոսել չի կարելի, իրավիճակը վերահսկելի է»,- ասում է կապիտանը։ Վաշտի հրամատարը նշում է, որ շա տ բան է կախված հակառակորդի լռելյայն ըմբռնումից։ «Եթե հակառակորդը չի սադրում, ստիպված չես պատասխանել, ու համեմատաբար հանգիստ իրավիճակը պահպանվում է։ Իհարկե եթե հակառակորդը չի ստանում լարվածություն սադրելու կամ ուժային գործողություններ սկսելու հրաման»,- ճշգրտում է նա։ Հակոբյանն ինքը անցած տարվա իրադարձությունների մասնակցել է, իր իսկ բնութագրմամբ, մասնակիորեն։ «Իհարկե բոլորը չեն կարող նույն ուղղության վրա հայտնվել։ Ամեն մեկն իր առաջադրանքն ուներ, մենք մերն էինք կատարում»,- խուսափողական պատասխանում է կապիտան Հակոբյանը։ Կադրային զինվորական Հակոբյանը Զինված ուժերի կազմում է դրանց ձեւավորման պահից սկսած։ «Ես ընտրել եմ զինվորականի մասնագիտությունը պատերազմի տարիներին, չնայած իմ ազգում զինվորականներ չեն եղել։ Կարծում եմ, որ զինվորական լինելը կոչում է, ու եթե դու չես սիրում քո գործը, դու բանակում ավելորդ ես»,- համարում է նա։

Տեղական, կամ ապագայում գուցե նաեւ համաշխարհային հանրահայտ անձ Գրիգոր Թադեւոսյանն արդեն ձգումների քանակով Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել , ճիշտ է դեռ ոչ պաշտոնապես՝ 3 րոպեում 99 ձգում, ու 68 ձգում 1 րոպեում։ Ռեկորդների գրքում այդ ձեռքբերումը դեռ գրանցված չէ, բայց Գրիգոր Թադեւոսյանը պարտադիր փորձելու է համաշխարհային ռեկորդ գրանցել։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing