good-banner
Լրահոս

Շփման գծում արդեն հետաքննության մեխանիզմնե՞ր են ներդրվել

 

Բաքուն վրդովված է Արցախում դիսպոզիցիայի փոփոխությունից

Մարտի 10-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը նամակ է ուղարկել այդ կազմակերպության ղեկավարությունը, որում արձանագրված է Ղարաբաղում դիսպոզիցիայի փոփոխությունը: «Ցավոք, զորքերի շփման գծում մենք բախվեցինք անընդունելի տարրերի հետ՝ կապված ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հետ:

Դա նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի ոճի փոփոխություն, ինչը չի համապատասխանում նախագահների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին»,  նշված է հայտարարությունում:

Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրում է առանց իր համաձայնության Ղարաբաղում դիտորդների առաքելություն տեղակայելու մեջ:ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի  առաքելությունը Ղարաբաղում գործում է պատերազմի ավարտից հետո՝ 1995 թվականից: Ներկայացուցչի գրասենյակի մանդատը շատ սահմանափակ էր՝ մի քանի մարդ, որոնք պարբերաբար դիտարկում էին անցկացնում եւ տեղեկատվություն ներկայացնում ԵԱՀԿ-ում:2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ-ն սկսեց պնդել, որ դիտորդների թիվն ավելանա, մանդատն էլ ընդլայնվի:

Մանդատի ընդլայնումը կարող է տարբեր գործառույթներ ենթադրել՝ սկսած հրադադարի խախտումների արձանագրումից, վերջացրած որոշակի գործողություններով:Բաքուն փաստացի հայտարարում է, որ ԵԱՀԿ-ն առանց Ադրբեջանի համաձայնության ընդլայնել է մանդատը: Սա նոր վիճակ է ղարաբաղյան կարգավորումում, որտեղ միջազգային միջնորդները հավասարություն էին պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ չէին ձեռնարկում որեւէ բան, որին դեմ կլիներ կողմերից մեկը:Կարելի՞ է պնդել, որ ԵԱՀԿ-ն որոշել է միակողմանի քայլ անել Ղարաբաղում՝ հայկական կողմից համաձայնություն ստանալով դիտորդներ ներգրավելու հարցում:

Երբ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում կողմերը պայմանավորվեցին շփման գծում հետաքննությունների մեխանիզմներ տեղադրել, իսկ հետո Ադրբեջանը հրաժարվեց դրանից, փորձագետների մոտ հարց ծագեց, թե ԵԱՀԿ-ն կարո՞ղ է միակողմանիորեն սարքավորումներ տեղադրել հայկական կողմից:Հնարավոր է, Բաքուն իր աղմկոտ հայտարարությամբ դա է ակնարկում: Այդ հարցը Բաքվում երեկ տվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանել:Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդների ներկայության ի՞նչ ձեւաչափի մասին է խոսքը:

Ի՞նչ սարքեր ունեն նրանք եւ հրադադարի խախտման դեպքում ի՞նչ գործողությունների մանդատ ունեն:Այս կապակցությամբ հատկանշական է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա ասել է, որ սարքավորումները պետք է ոչ միայն արձանագրեն խախտումները, այլ նաեւ պատժեն խաղաղությանը սպառնացող գործողությունները:Ֆրանսիան իր ծառայություններն առաջարկե՞լ է Հայաստանին «միջադեպերի հետաքննության եւ պատժի» մեխանիզմների մասով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Վիսկոնտին այդ մեխանիզմնե՞րը նկատի ուներ՝ Բաքվում հայտարարելով, որ «գործընթացը շարժվել է մեռյալ կետից»:Եթե Ֆրանսիան կամ ԵԱՀԿ-ն իսկապես Ղարաբաղում ընդլայնել են իրենց առաքելությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու նպատակով, ապա դա իրոք փոխում է ամբողջ դիսպոզիցիան: Այդ առումով Բաքվի վրդովմունքը հասկանալի է:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing