Լրահոս

Շփման գծում իրավիճակը հիմա ավելի լարված է, քան անցյալ շաբաթ. հակառակորդին տրվելու են պատասխաններ. ՊԲ հրամանատար

 

Ներկա պահին շփման գծում իրավիճակն ավելի լարված է, քան անցյալ շաբաթ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ու «Յուքոմ»-ի օժանդակությամբ տեխնիկապես վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Ներկա պահին իրավիճակն ավելի լարված է, քան անցյալ շաբաթ: Ինչպես հայտնի է, շփման գծում վերջին երեք դեպքերը տեղի են ունեցել Արդբեջանի գործողությունների հետևանքով: Դրանք անպատասխան չեն մնա: Հակառակորդի սանձազերծած ցանկացած գործողության Պաշտպանության բանակի կողմից պատասխանները միշտ տրվում են համաչափ»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Լրագրողների ճշտող հարցին` կոնկրետ վերջին օրերի գործողություններինտրվե՞լ են պատասխաններ, ՊԲ հրամանատարը պատասխանեց` «դեռևս ոչ»:

«Մենք առաջնորդվում ենք խնդրի խաղաղ կարգավորմամբ: Այսօր և վաղը ես հանդիպելու եմ ու իրավիճակին ծանոթացնելու եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին»,- ասել է ՊԲ հրամանատարը ևս մեկ անգամ ընդգծելով` Ստեփանակերտը հավատարիմ է մնում խնդրի խաղաղ կարգավորման դիրքորոշմանը, սակայն հակառակորդի սադրանքներին տրվելու են պատասխաններ:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am