Լրահոս

Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ, որ սառեցնեն տաք գլուխները. Վիգեն Սարգսյան

 

Հայաստանն արդեն մոտ 29 տարի է ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովմանը, որին պարտադրվել է ռազմական ագրեսիա՝ ի պատասխան ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու փորձին, այսօր «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնալիքը՝ Հայաստանը ներքաշվել է այս հակամարտության մեջ, դառնալով ԼՂ ժողովդրի անվտանգության բացարձակ երաշխավոր։ Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո երկրներում թողնված սպառազինության մեջ եղած տարբերություններին, չնայած ժողովրդագրական ցուցանիշներում եղած մեծ տարբերություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքը և ձևավորել հստակ գործող պետական իշխանության համակարգ», — ասաց Վիգեն Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994 թ. զինադադարի պահպանումը։

«Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա և դիվերսիոն խմբերն են, և հրետանու պարբերական կիրառումն է, և, իհարկե,  ՀՀ Զնված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը», — ասաց Վիգեն Սարգսյանը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aysor.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing