Լրահոս

Շրջադարձային հեռանկար Հայաստանի համար

 

arm146809311193

lragir.am — Շատերն արդեն սկսում են հասկանալ, որ Վարշավայում ծրագրված են ոչ միայն ՆԱՏՕ-ի տարբեր ռազմա-քաղաքական մտադրությունները, այլեւ քաղաքական հարցերի մշակումը, որոնք պետք է ձեռք բերեն ռազմավարական բնույթ որոշ տարածաշրջանների հարցում:
ՆԱՏՕ-ում մտադիր են շատ բան անել Ռուսաստանի էքսպանսիան զսպելու մասով: Խնդիրը «սառը պատերազմի» վերսկսումը չէ, քանի որ Ռուսաստանն ի վիճակի չէ դիմանալ դրան: Տեղի է ունենում ռազմավարական պլանի իրագործումը Ռուսաստանին ենթարկելու ուղղությամբ:
Հենց այժմ է առաջանում Ռուսաստանից Հայաստանի հնարավոր հեռացման հեռանկարը: Թվում էր՝ ՆԱՏՕ-ի կառուցվածքային նոր առաջխաղացումները, օրինակ Ուկրաինայի ու Վրաստանի հանդեպ, Հայաստանին դուրս են թողնում այդ ծրագրերից: Սակայն Հայաստանը ներգրավված է հենց այդ ռազմա-քաղաքական խնդիրներում:
Վրաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, մենակ մնալով Հարավային Կովկասում: Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պայմանագիրը այդպես էլ չի արժանացել ՆԱՏՕ-ի ուշադրությանը: Վրաստանին գործընկեր է պետք, եւ հնարավոր է այն պետք է ունենա ավելի մեծ նշանակություն, քան ինքը Վրաստանը, եւ այլ բնույթի բանակ:
Ուկրաինայի դերը լինելու է առավել նշանակալի, եւ նա մեծ ազդեցություն է ունենալու Սեւ ծովի ու Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Ադրբեջանն առայժմ մնում է կենտրոնա-ասիական երկիր, նրա դերը դեռ որոշված չէ:
Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին, այս մարգինալ բլոկը անտեսվելու է եւ չի դառնալուՆԱՏՕ-ի ռազմավարության մասնակից:
Մեծ նշանակություն է տրվելու Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններին: Այդ հարաբերությունների հիմքը դառնալու է Թուրքիայի պարտավորությունը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, որ նա չի հարձակվելու եւ չի միջամտելու Հարավային Կովկասում ռազմական գործողություններին, նույնիսկ ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում:
Ինչու պետք է Թուրքիան շահագրգռված լինի այդ պարտավորություններով, մասնավորապես Հայաստանի վրա չհարձակվելու հարցում: Թուրքիան փոխօգնության պայմանագիր ունի Ադրբեջանի հետ: Սակայն այդ պայմանագիրը ՆԱՏՕ-ում միշտ համարվել է մարգինալ, եւ այդ թեմայի անտեսումը ոչ մի կերպ չի շոշափում Ադրբեջանի անվտանգությունը:
Սակայն դա չէ խնդիրը: Թուրքիան հաշտվել է Ռուսաստանի հետ, եւ տպավորություն է ստեղծվել, թե թուրքերը նվաստացել ու ներողություն են խնդրել Ռուսաստանից: Նման եզրակացություններ վաղ է անել: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ ու պարտավորված անդամ, ինչը նրա համար ավելի կարեւոր է, քան ռուսների հետ ցանկացած հարաբերություններ:
ՆԱՏՕ-ում որքանո՞վ են ենթադրել Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը: Կասկած չկա, որ Ռուսաստանի գործոնն ուսումնասիրվել է, եւ բավական մանրամասն: Թուրքիային առաջարկել են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի համար դժվար է Թուրքիային արգելել նման պարտավորություններ ունենալ:
Ռուսաստանը հիմար վիճակում է, նրա համար դժվար է լինելու առաջ քաշել այդպիսի նախաձեռնություններ, երբ նա դնում է պատժամիջոցների վերացման ու իր նախագահին համաշխարհային առաջնորդների շարքը վերադարձնելու խնդիր:
Ինչի հետ կբախվի Ռուսաստանը, եթե Հայաստանին արգելի կատարել պայմանագիրը, եւ խնդիրն այն է, թե ինչպես, եթե այդ պայմանագիրը լինի երկկողմ:
Վարշավա մեկնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը ինտրիգային էր: Պետք է ասել, որ դա վատ չէ: Կարող էր ավելի վատ լինել:
ՆԱՏՕ-ում, չնայած Սերժ Սարգսյանի «նվիրվածությանը ռուսներին», հասկանում են ամենակարեւոր հանգամանքը: Հայաստանը շատ լավ է ներկայացված տարբեր տարածաշրջաններում հայ խաղաղարարների մասնակցության մասով: Այսինքն, դա այն քիչ հանգամանքներից մեկն է, երբ Հայաստանը դեռ մոռացված չէ ՆԱՏՕ-ում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...