Հետաքրքիր Փաստեր

Շրթներկը և կնոջ խառնվածքը

 

shrtnerky ev knoj xarnvacqy

Շրթներկի գագաթը հարթ է և կլորացած:
Այս շրթներկի «տիրուհին» չի սիրում թափթփվածությունը, յուրաքանչյուր մանրուք գրգռում է նրան: Զուգընկերոջը խորհուրդ է տրվում լինել նրա հետ սիրալիր, երգել սերենադներ, նվիրել ծաղիկներ:

Շրթներկի վերնամասը սրացած է մատիտի նման:
Սա նշան է ինքնահավանության և գոռոզության: Այս ձևի գերակշռությունը հատուկ է շրջապատի հետ դժվարությամբ շփվող կանանց մոտ, սակայն նա համարվում է կատարյալ կին իր ամուսնու համար:

Շրթներկի գագաթը հորիզոնական է:
Այս շրթներկն օգտագործողը լավատես է, կյանքով լեցուն, ուղղամիտ, շատ է սիրում երեխաներին: Կողմնակիցն է ճշմարտության և երբեմն բացահայտում է «անընդունելի» փաստեր:

Շրթներկի գագաթը շեղ է:
Ձեր առջև երևակայող կին է` ով ունի ահռելի շրագրեր, բայց նրանցից չնչին մասն է իրականություն դառնում: Մտերիմ ընկերուհիների հանդեպ ներողամիտ է, սակայն տղամարդկանց շրջապատը գերադասում է կանանցից:

Շրթներկը կոնուսաձև է:
Այս կինը քայլում է կյանքին ընդառաջ, դժվարությունները փորձում է հարթել ինքն իրենով` առանց որևիցե մեկի օգնության: Նպատակասլաց է, կյանքը նրա համար գեղեցիկ նվեր է, ինչն էլ պետք է հաճույքով «օգտագործել»:

Շրթներկի գագաթը կարծես դեպի ներքև է:

Ձեր առջև պրակտիկ, ծանրակշիռ կին է, ով չի սիրում մանրանալ և հստակ գիտի ինչ է ուզում:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am