«Շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում.

0

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 CT 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ձորից դուրս են բերել քաղաքացիները և իրենց անձնական օգտագործման ավտոմեքնաներով տեղափոխել են հիվանդանոց, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպի վայր են ժամանում Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache