good-banner
Լրահոս

Շուշան Պետրոսյանը՝ Արմենչիկի բարեգործության մասին. «Այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ, լավ է լռեմ»

 

Shushan_Petrosyan

aravot.am-ը գրում է .«Որեւէ մեկը, որը օգնում է բանակին, շատ գնահատելի է, բայց կարծում եմ, որ այն պետք չէ ի ցույց դնել: Սա իմ մոտեցումն է, ես երբեք չեմ բարձրաձայնում, ինչ եմ արել, որովհետեւ կարծում եմ՝ բարեգործությունը երբեք չի կարելի բարձրաձայնել: «Վաստակավոր արտիստ»  դարձվածքը այնքան է պայմանական ու բնավ կապ չունի իր արարքի հետ, մարդու տեսակն է այդպիսին , գիտեք խոսք չեմ գտնում… մեր զինվորների հետ մի միջավայրում, մի հարթակում գտնվելն իսկ մեծ պատիվ է  ու այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ…
Շնորհակալ եմ բոլորին, ով ձեռք է մեկնում հայոց բանակին, հայ զինվորին, բայց այս կե՞րպ: Ինքն ունի իր հանդիսատեսը, ռաբիս երաժշտության սիրահարների մի հոծ բանակ, այդ հասարակության շերտում գուցե վաստակել է այդ կոչումը , բայց տվյալ դեպքում խոսքը բարեգործության մատուցման մասին է… լավ է լռեմ , ես այդ լեզուն չեմ հասկանում: Հիսուս Քրիստոսը բարեգործությունը ապարդյուն չի համարում՝ Աստծո նկատմամբ ճիշտ կեցվածք ընդունելու գործում, այլ շեշտում է ճշմարիտ դրդապատճառի անհրաժեշտությունը՝ «հանուն Աստծո»: Նա դատափետում է իր ժամանակի ցուցադրական բարեգործությունը (Մատթ. 6.1–4) և կարևորում ողորմության ներքին բովանդակությունն ու նրանում թաքնված աստվածային օրհնությունն ու երանությունը»,- Aravot.am-ին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing