Լրահոս

Շուշան Պետրոսյանի՝ «աչքերդ կհանեմ»-ը իրականացավ, մնում է Շմայսի ասածն իրականանա

 

1in.am — «Մանր-մունր հրաժարականներն ու պաշտոնանկություններն առ ոչինչ են, որովհետև դրանք կոսմետիկ բնույթ են կրում, ոչ լեգիտիմ իշխանության գագաթին գտնվող մարդը պետք է հրաժարական տա, քանի որ այս իրավիճակը իր և նախորդ նախագահի վարած քաղաքականության հետևանքն են,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս իրավապահ համակարգում կատարված պաշտոնանկություններին և գլխավոր դատախազի հրաժարականին:

Քաղավիացիայի նախկին պետի  դիտարկմամբ՝ գլխավոր դատախազի հրաժարականը պայմանավորված չէ վերջին օրերի իրադարձություններով. «Եթե դրանով պայմանավորված լիներ, պետք է առաջին հերթին Երանոսյանին հեռացնեին և ժողովրդի վրա հարձակված բանդային պետք է պատասխանատվության ենթարկեին»:

Անդրադառնալով ոստիկանության և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրականացված աննախադեպ բռնություններին՝ Շահեն Պետրոսյանը նշեց. «Շուշան Պետրոսյանը հայտարարում էր՝ աչքերդ կհանեմ, հիմա իրականություն դարձավ: Մնում է Շմայսի ասածն իրականանա՞… Իվան Ահեղի ժամանակվա սովորույթներն են ստեղծվել… Հայաստանում ընտրություններ չկան, Սահմանադրությունը ոտնահարվում է, ամեն ինչ կեղծվում է, ստի վրա է հիմնվում, նախագահի ելույթն էլ ստի վրա էր հիմնված:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակից հնարավոր եղավ դուրս գալ առանց արյունահեղության, սակայն հնարավոր չեղավ հանգուցալուծման հասնել առանց զոհերի, առանց մեծ թվով վիրավորների, Շահեն Պետրոսյանն ընդգծեց. «Որովհետև Ս. Սարգսյանն իրեն մաչոյի պես է պահում, նա մաչիզմի բարդույթ ունի, մտածում է՝ ո՞նց թե, ես գնամ տեռորիստների հետ բանակցությունների՞: Նա գոնե պահանջների մի մասը պետք է կատարեր, պետք է ազատ արձակեր քաղբանտրկյալներին… Եթե Ս. Սարգսյանը գնար գլոբալ գրոհի, դա կլիներ իր դագաղի վերջին մեխը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing