Լրահոս

Շուշան Պետրոսյանի հերթական «գոհարը»

 

bf1ec7a034c402d8f40f88bd97f1e940

newsline.am-ը գրում է.  ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը Եվրատեսիլի արդյունքների և դրան հաջորդած հասարակական արձագանքների վերաբերյալ ասել է. «Ու նաև ձեր մեղքն է, որ ռաբիսի այդ տեսակը մեծ բեմ է դուրս եկել ու ներկայանում է որպես «հայ մշակույթի» դոմինանտ։ Երկու կոպեկ վաստակելու համար երգիչը ստիպված ռաբիս է երգում, որ հանդիսատեսին հաճոյանա։

Մեղքը ձերն է, «մուղամատյաց», «հակաբայաթի» «արժանապատիվ» հայրենանվերներ։ Առաջ հանդիսատեսն էր ձգտում նմանվել այդքան անհասանելի, բեմին արարող արտիստին, հիմա հակառակն է, ավաղ:

Ինքը գոնե իր ազգային ֆոլքլորի տարրերն էր օգտագործել իր երգում ու լավ էլ կատարում էր , բա «հայ» երգիչ-երգչուհիների մուղամները ձեզ այլևս չեն հուզու՞մ, իսկ մեքենաներից հնարավորինս բարձր հնչող այդ երգերի մասին ի՞նչ կասեք, իսկ ռեստորաններում, ուր խելահեղ, ինքնամոռաց պարի եք բռնվում կլկլոցների ու հայալեզու թուրքական երգերի ներքո, այդ պահին չի խանգարու՞մ այդ մուղամը։

Համարյա ոսկե խոսքեր են: Գոհարներ: Բայց համարյա: Շուշան Պետրոսյանը, չգիտես ինչու, մեղադրանքներ է ներկայացնում հասարակությանը` հետամնաց ու անկիրթ լինելու մեջ: Դրա համար մենք իրենց հենց իր ոճով պատասխանենք:

Հարգելի Շուշան Պետրոսյան, դա նաև ձեր մեղքն է, որ ռաբիսը այսօր հայկական քաղաքական մշակույթ է մտել և ներկայանում է որպես «հայ մշակույթի» դոմինանտ։ Երկու կոպեկ վաստակելու համար երգիչը ստիպված քաղաքականություն է մտնում, որ իշխանություններին հաճոյանա։

Մեղքը ձերն է, «ականջ պոկող», «աչքեր» հանող, «արժանապատիվ» հայրենանվերներ։ Առաջ հանդիսատեսն էր ձգտում նմանվել այդքան անհասանելի, բեմին արարող Շուշան Պետրոսյանին, հիմա հակառակն է, ավաղ: Շմայսի, կրիմինալի մյուս ներկայացուցիչների կողքին նստելով, ոչ թե իրենք են ձեզ նմանվել, այլ` դուք իրենց: Այնպես որ, ռաբիսից դուք չէ, որ պիտի խոսեք, քանի որ քաղաքական ռաբիսի ամենավառ ներկայացուցիչներից մեկն եք:

Իսկ մեր հասարակությունը հետամնաց չէ: Շատ էլ հրաշալի ու առաջադեմ հասարակություն է: Ապրիլի պատերազմը դա հերթական անգամ ապացուցեց: Հետ եք մնացել` դա հասկանալու համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing