Շվեցարական այս գյուղի իշխանությունները պատրաստ են վճարել 20.000 եվրո այն մարդկանց,ովքեր կտեղափոխվեն այստեղ ապրելու

176

Եթե ձեզ դուր են գալիս կանաչ դաշտավայրերը,մաքուր օդը և հիանալի տեսարժան վայրերը,ապա այս գյուղը հաստատ շատ կսիրեք:

Ալբինեն գյուղը գտնվում է Շվեյցարիայում:Այստեղ տեսական կառավարման մարմինները նաև գումարային պարգևավճար են տալիս նոր հաստատվող մարդկանց:

Նոյեմբերի 30-ին գյուղի 248 բնակիչներ կքվեարկեն այն որոշման համար,որ 25.000 ֆրանկ գումար հատկացվի ամեն մեծահասակի և 10.000՝ ամեն մանկահասակի համար:

Այս օրենքը գործում է այն մարդկանց համար,ովքեր որոշում են տեղափոխվել այստեղ ապրելու:Այս առաջարակը կարող է շահավետ լինել շատ ընտանիքների համար:

Սակայն գործում են նաև հատուկ պայմաններ:Մարդիկ չպետք է լինեն 45 տարեկանից բարձր և պետք է մնան գյուղում 10 տարուց ոչ պակաս:Պատճառը ակնհայտ է:Այս գյուղը դարձել է ուրբանիզացման զոհը:

Երիտասարդությունը նախընտրում է ապրել մեծ քաղաքներում:Դրա հետևանքով փակվել է նաև դպրոցը:Մնացել է ընդամենը 7 երեխա,ովքեր դպրոց հասնելու համար ավտոբուսով գնում են կողքի գյուղ:

Մի խումբ երիտասարդներ առաջարկել են գյուղապետին բացել դռները օտարների համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache