LifeStyle Կյանք

Սիրային հարաբերությունների 5 փուլ, որոնք կարող են հաղթահարել միայն ամուր զույգերը

 

o_happy_marriage_how_to_have_a_strong_marriage_facebook-thumb

tert.am

 Հաճախ անհասկանալի է թվում, թե ինչու են ամուր ու երկարատև հարաբերությունները հանկարծակիորեն ընդհատվում, ինչու են մարդիկ ասում, որ զուգընկերն «այն մարդը» չէր, և ինչ է պետք անել նման փորձից խուսափելու համար:Հայտնի հոգեբան Ջեդ Դայմոնդը 40 տարի շարունակ կլինիկական փորձարկումներ անելուց հետո եկել է եզրակացության, որ իրականում մարդկանց մեծամասնությունը գտնում է «իր» մարդուն, սակայն չի դիմանում հարաբերությունների անխուսափելի 5 փուլերին` հիմնականում կանգ առնելով երրորդ փուլում:

AdMe.ru-ն ներկայացնում է այդ փուլերը` բացատրելով դրանցից յուրաքանչյուրի էությունը:

ՍիրահարվածությունՍիրահարվածությունը փուլ է, որի ժամանակ խելագարվում եք երջանկության հորմոններից, զուգընկերոջը տեսնում եք որպես կատարյալ մարդ՝ առանց որևէ թերությունների, ու կարծում եք, որ նա միշտ կատարելու է ձեր ցանկությունները, հավատում եք նրա յուրաքանչյուր խոսքին ու երազում եք հավերժ սիրո մասին` մի կողմ նետելով բոլոր կասկածները:Հարաբերությունների պաշտոնական սկիզբՏվյալ փուլում սերն ամրապնդվում է, ու ժամադրությունները փոխարինվում են համատեղ կյանքով: Զուգընկերները սկսում են ավելի մտերմանալ ու ազդել միմյանց կյանքի վրա: Այս փուլում հնարավոր է երեխաների ծնունդը, ինչը միայն ամրապնդում է զույգի կապերը: Մարդիկ իրենց պաշտպանված ու ցանկալի են զգում ու կարծում են, որ գտել են «իրենց» մարդուն ու որ դա իրենց ճակատագիրն է:

Հիասթափություն

Հենց այս փուլում հույսերը սկսում են չքանալ: Զգացողություն է առաջանում, որ զգացմունքներն անդառնալիորեն մարում են, զուգընկերն անտանելիորեն կանխատեսելի է դառնում, և նրա պահվածքը սկսում է զայրացնել, ու մարդիկ ուզում են դադար տալ հարաբերություններին:

Ճգնաժամի հաղթահարում և անցում վեհ սիրունԵթե ամուր սրտով անցնում եք երրորդ փուլը, հասնում եք հետևյալ վիճակին. անհետանում են այն պատրանքները, որոնք դուք կապում էիք ձեր սիրեցյալի հետ: Ձեր դիմաց հայտնվում է ոչ թե այն մարդը, որին պատկերացրել ու ցանկացել եք ձեր կողքին ունենալ, այլ՝ իրական մարդը: Դուք ընդունում ու, կարևորը, հասկանում եք ձեր զուգընկերոջ բոլոր թերությունները: Դուք հասնում եք, այսպես կոչված, վեհ սիրուն:Ձեր զույգի իրական ուժի գիտակցումըՀասկանալով, որ սովորել եք հաղթահարել ձեր տարաձայնություններն ու խոր և ամուր կապ եք հաստատել իրար հետ, գիտակցում եք, որ երկուսով կարող եք մի բան փոխել այս աշխարհում: Ոչ միայն ապրել միասին, այլև համատեղ գաղափարներ ունենալ ու ձգտել իրականացնել դրանք, լինի դա աշխատանք, արվեստ, հոբբիներ, թե այլ հետաքրքրություններ: Երբ հաղթահարեք բոլոր փուլերն ու սկսեք աշխատել ու մտածել որպես մի ամբողջություն, կարող եք համոզված ասել. «ես գտա իմ մարդուն»:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara