Լրահոս

Սիրիական վերջին իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի եւ ԼՂ հակամարտության կարգավորման վրա

 

Այն, որ աշխարհում գուցեեւ իրոք ինչ որ բան փոխվեց Սիրիայում ամերիկյան հրթիռակոծմամբ կարծես թե սկսում է իրականություն դառնալ: Եվ բնականաբար այդ փոփոխությունները, եւ հատկապես ռուս-ամերիկյան հնաավոր նոր առճակատումը եւ Սիրիական հակամարտության սրումը, որքան էլ որ չուզենալով, սակայն ազդելու են նաեւ մեր` Հարավ-Կովկասյան ռեգիոնի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ բուն Հայաստանի վրա: Այս հարցերի հիմնական շրջանակում էլ politik.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

Վերջինս նշեց, որ նախ Սիրիական հակամարտության իմաստը պետք է փորձել ճիշտ հասկանալ, քանի որ այն ոչ թե ռեգիոնալ, այլ համաշխարհային հակամարտություն է, այսինքն չի սահմանափակվում զուտ Մերձավոր Արևելքով: «Այսինքն Սիրիայում մի վիճակ է ստեղծվել, որի շուրջը համաշխարհային նշանակության գործընթացներ են ընթանում և լուծվում են հարցեր, որոնք կարող են ոչ մի առընչություն չունենան Մերձավոր Արևելքի հետ: Ընդամենը վերջին իրադարձության հետ կապված մի քանի օրինակներ բերենք:

Թրամպը այս ռմբակոծությամբ լուծում է ԱՄՆ-ում իր հեղինակության հարցը, իր շրջապատը նույն Թրամպին իր օրակարգն է պարտադրում, կամ Ռուսաստանում Պուտինը փորձում է լուծել ներքաղաքական հարցեր կապված կոռուպցիայի պատճառով իշխանության դեմ սկսված ելույթները զսպելու: Կամ Սիրիայի ռմբակածություններիը դատապարտեց Հյուսիսային Կորեան, որի դեմ ամերիկյան ռազմանավերն են շարժվում: Իսրայելը փորձում է ճանաչել տալ Արևելյան Երուսաղեմը որպես մայրաքաղաք և լուծել Գոլանի բարձունքների կարգավիճակի հարց, Սաուդյան Արաբիան փորձում է զսպել Իրանի հզորացումը և այլն: Թուրքիայում Էրդոզանի փորձում է ամրապնդել իր իշխանությունը և քրդերի հարցում որևէ լուծում գտնել: Կարող ենք երկար շարունակել:

Այս ամենը թվարկեցի հասկանալու համար, որ ամենակարևոր ոչ թե բուն Սիրիական կոնֆլիկտն է կարևոր, այլ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները»,- ներկայացրեց քաղաքագետը հավելելով, որ բնականաբար այս կոնֆլիկտը ազդեցություն ունի նաեւ Արցախի խնդրի վրա, թեկուզ այն պարզ պատճառով, որ Սիրիական թնջուկի գլխավոր դերակատարները` Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն են, որոնք նաև գլխավոր շահառուներն են Արցախի խնդրում, որով որոշվում է Հարավային Կովկասում նրանց ազդեցության բալանսի խնդիրը:

Գալով արդեն Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների հարցին, քաղաքագետը նշեց, որ այն կարծիքին է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները մեծագույն ազդեցություն կունենան Արցախի և առհասարակ Հայաստանի խնդրի ու ավելին, առհասարակ մեր գոյության վրա: Քաղաքագետ Դանիելյանը ուշադրության հրավիրեց Ասադի` քաղաքական ասպարեզից հեռացման հարցի վրա` նշելով, որ օրինակ այս վերջին իրադարձությունների ժամանակ և Ռուսաստանի ԱԳ խոսնակը ասել է, որ Ասադի չհեռանալու հարցը միանշաակ չի, իսկ Իրաքի ռադիկալ շիաականների առաջնորդ Մուկտադա Աս-Սադրը օրերս հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա:

«Սա կարող ենք համարել նաև Իրանի անուղղակի տեսակետ: Իսկ ի՞նչ է նշանակում Ասադի հեռանալը: Դա նշանակում է, որ Սիրիան արդեն չի ունենա օրինական իշխանությունլ, քանի որ դժվար է երևակայել, որ Սիրիայում համընդհանուր ընրություններ կազմակերպելը իրատեսական է: Այսինքն դրանով սկսվում է Սիրիայի տրոհումը: Չկա օրինական իշխանություն, չկա և միասնական երկիր: Անգամ սիրիական պաշտոնական բանակը չի կարելի համարել միասնական կանոնավոր բանակ: Խոշոր զորամիավորումների համանատարները արդեն ինքնուրույն խաղացողների են վերածվել և նրանց կախվածությունը գերագույն հրամանատարից երբեմն խորհրդանշական է»,- ասաց մեր զրուցակիցը մանրամասնելով, որ այստեղ արդեն առաջանում է նաև Քրդերի խնդիրը, որը կարող է դեստաբիլիզացնել Թուրքիան, իսկ եթե Քրդստանի հարցը լուծվի, դա արդեն նաև Նախիջևանի խնդր կառաջացնի, որ դրանով կորցնում է Թուրքիայի հետ սահմանը, Իրանում նույնպես սեպարատիստական գործընթացներ կսկսվեն և այլն: «Ադրբեջանի մոտ սուր կկանգնի ինքնության հարցը` ադրբեջանցի են, թե թուրք, շիա են, թե սունի և այլն:

Այսինքն պետականության առանցքի և գաղափարախոսության ճգնաժամ է կարող սկսվել: Դեռ վաղ է նման եզրակացություններ անելը, բայց մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումներին, նաև պատրաստվենք»,- ամփոփեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing