Լրահոս

Սիրիային ուղղված հարվածը կարող է հասնել Արցախ. վերջին երկու ճանապարհը

 

Ընտրական եւ հետընտրական թոհուբոհի մեջ լինելով` հայաստանյան հասարակությունը մի տեսակ անուշադրության մատնեց մի բավական հետաքրքիր հայտարարություն, որ հնչեց Փարիզից եւ որը վերաբերում էր ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խոսքն ապրիլի հինգին Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունն էր, որում մասնավորապես ասվում էր, որ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, կողմերը պետք է վստահության ամրացման մեխանիզմներ ստեղծեն, սկսեն բանակցությունները անցյալ տարվա Վիեննայի եւ Պետերբուրգյան հանդիպումների պայմանավորվածությունների շրջանակներում եւ ստատուս-քվոն պաշտպանունակ չէ:

Այս հայտարարությունը եթե համեմատենք ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի, ՌԴ ԱԳ նախարարի եւ ՀՀ Առաջին նախագահի` երկու հայտնի հեռուստահարցազրույցներում հնչեցրած հայտարարությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ իրար լիովին համահունչ են եւ գաղափարապես եւ նույնիսկ բառապաշարի իմաստով: Միաժամանակ նաեւ կարելի է ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորման մասով որոշակի ակտիվացման փուլ սկսվելու է, եւ ամենայն հավանականությամբ մեկնարկը կտրվի Երեւանում նոր պառլամենտի աշխատանքների սկսման եւ ՀՀ նոր կառավարության ձեւավորման հետ:

Սակայն Սիրիայում ամերիկյան զինուժի կողմից Հոմսի ռազմական բազայի հրթիռակոծումը հասկանալի պատճառներով ակամա հարցականի տակ է դնում նաեւ այս հարցը: Ըստ ամենայնի կա երկու տարբերակ` կամ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ակտիվացման փուլը կսառեցվի ժամանակավոր, մինչ ստեղծված լարվածությունը Սիրիայի հարցում, գոնե մեղմվի, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում հիմա Սիրիան է, մյուս վարկածի համաձայն, հաշվի առնելով հենց Սիրիայի լարվածության հետեւանքները, ԼՂ կարգավորման հարցում սպասվող պրոցեսները կարագանան, որպեսզի գոնե այս հատվածում հնարավոր լինի ազատ շունչ քաշել:

Առաջին վարկածը եթե գործարկվի, ապա բավական վտանգավոր իրողություն կստեղծվի Երեւանի համար, քանի որ ուշադրության կենտրոնում եթե ԼՂ հակամարտությունը չլինի, չի բացառվի որ Բաքուն նոր արկածախնդրության գնա եւ ռազմական գործողություններ սկսի: Երկրորդ վարկածի գործարկումն էլ կարող է իր մեջ պարունակել ստիպողական տարր, այսինքն հասնել հաշտության ամեն գնով նաեւ անուղղակի եւ ուղղակի ճնշումներ բանեցնելով, հատկապես, որ ռեգիոնը տարանցիկ է եւ կարող է գրավիչ լինել նաեւ ԻՊ զինյալների համար, որոնք այժմ տեղափոխվում են Աֆղանստան:

Անկախ ամեն հանգամանքից եւ այն իրողությունից թե որ վարկածը կաշխատի, պարզ է, որ եւ Արեւմուտքը եւ Մոսկվան հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը թարախակալված բաց փտեցման տանող վերք է Հարավային Կովկասում եւ Աստված մի արասցե եթե այնտեղ ընկնի որեւէ բացիլ ԻՊ-ից, ապա Հարավային Կովկասում կսկսվի գանգրենա:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing