good-banner
LifeStyle Հարաբերություններ

Սիրո երեք հորմոն. Ինչ է տեղի ունենում, երբ դու սիրահարվում ես

 

Merrys_01

Ի՞նչ է տեղի ունենում, երբ դու սիրահարվում ես: Դու ունենում ես էյֆորիայի զգացում, անսովոր քնքշություն և կիրք սիրելիի նկատմամբ: Կարող ես համարել, որ դարձել ես խորամանկ Ամուրի զոհը ում նետերը խորը մտել են քո աղջկական սրտի մեջ՝ նվիրելով ամենալավ զգացում աշխարհում՝ սերը: Բայց քո օրգանիզմը այլ կերպ է համարում: Նա ակնհայտորեն թքած ունի և կոնֆետ-ծաղկեփնջային շրջանի, և այրող կրքի վրա, որը այրում է ձեզ մինչև վերջ: Այն պարզապես անում է այն ինչ գիտի և սիրում է այն ինչ անում է: Նրա համար սերը դա լուսնի լույսի ներքո զբոսանքը չէ ինչպես նաև սիրելիի համար խենթ քայլերի դիմելը չէ: Բայց հենց ինքը օրգանիզմն է ստեղծում ամեն ինչ ին գերազանցող զգացումը՝ սերը:

Եթե ոչ Ամուրը, ապա ո՞վ

Երբ դու սիրահարվում ես, քո մոտ տեղի է ունենում դոպամին հորմոնի բռնկում: Դա հաճույքի հորմոնն է, որը ստիպում է քեզ զգալ ուրախալի էմոցիաների հրավառություն: Ի դեպ հենց այդ «հաճույքի հորմոնն» է առաջանում և ազարտային խաղացողների և թմրամոլների մոտ: Շնորհավորում եմ քո թմրադեղը սերն է: Դոպամինը առաջ է բերում կախվածություն, հենց այդ պատճառով է, որ քո մոտ առաջանում է անընդհատ նրա կողքին լինելու ցանկություն և տխրություն երբ նա քո կողքին չէ:

Երկրորդ հորմոնը, որը ստիպում է քեզ սիրել՝ օկսիտոցինն է: Այն առաջանում է քնքուշ հպման ժամանակ, երբ դուք ցանկանում եք գրկախառնվել, դիպչել միմյանց, համբուրվել: Օկսիտոցինը «քնքշանքի հորմոնն» է:

Երրորդ ամենաբարկ ու ամենաեսասիրական հորմոնը դա տեստոստերոնն է: Այն ձեր հարաբերությունների մեջ մտցնում է կիրք, խանդ, խենթ սեքս, չվերահսկվող ձգողություն դեպի քո զուգընկերը: Դուք արդեն տարբեր սեռեր չեք, այլ դուք մի ամբողջականություն եք: Բնության մեջ տեստոստերոնի քանակը տղամարդու մոտ ավելի բարձր է քան կանանց մոտ, այդ թվում նաև թքում: Այդ պատճառով երբ դու համբուրվում ես սիրելիիդ հետ ամբողջ մարմինդ սկսում է դողալ և դու զգում ես բարձր սեքսուալ ձգողություն: Երբեք չե՞ս զգացել, որ որքան էլ ռոմանտիկ համբուրվեք, որքան էլ ցուցադրություն կազմակերպեք միևնուն է վերջում ամեն ինչ նույն ձևով է վերջանում՝ կոպիտտ, եռանդուն, կենդանական կրքով: Եվ գիտե՞ս ինչու: Որովհետև տեստոստերոնը շատ եսասեր հորմոն է և երբ այն ամբողջությամբ քեզ իր ցանցն է գցում դու արդեն ոչինչ չես կարող անել: Հանելուկ. ի՞նչ ես կարծում, որն է ավելի ուժեղ, կոնֆետ-ծաղկեփնջային «քնքշանքի հորմոնը»՝ օկսիտոցինը, թե՞ տղամարդկային ուժեղ եռանդուն, կենդանական, կրքոտ, սեքսուալ տեստոստերոնը: Ինձ թվում է պատասխանն ակնհայտ է:

Ամուրը իհարկե շատ լավ է ռոմանտիկ, նույնիսկ լեգենդային: Բայց դու հիմա գիտես, թե իրականում ինչ է թաքնվում այդ սիրո հրեշտակի դիմակի տակ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am