Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կլինի վճարովի

49

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի որոշ հատվածներ կլինեն վճարովի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի մասին է:

«Վճարովի է լինելու բոլորի համար՝ եւ՛ օտարերկրացիների, եւ՛ տեղացիների համար: Այդ հատվածի վճարովի լինելն արդարացված է: Այդ վճարը չի գերազանցելու ներկայումս այդ ճանապարհով երթեւեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը»,- ասաց Աշոտ Հակոբյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache