Լրահոս

Սկանդալ Հաղթանակ կամրջի վրա. նախկին ոստիկանության աշխատակիցը 26-ամյա աղջկան ուղղորդել է ինքնասպան լինել

 

50d56d8f4a77c5733d86a7a555a8b6fe

Հունիսի 8-ին Երևանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ Հաղթանակ կամրջի վրա կանխել էին Երևանի բնակչուհի, 26-ամյա Լաուրա Գյուրջինյանի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Գյուրջինյանը, տեղափոխվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարելուց առաջ Լ. Գյուրջինյանը ահազանգել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և հայտնել, որ ինչ-որ կառույցից դժգոհ է և պատրաստվում է մեկնել Հաղթանակ կամրջի մոտ, այնտեղից ցած նետել իրեն և նա տաքսով ժամանում է իր նշված վայր: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 1-03, հրշեջ-փրկարարների, ոստիկանության Կենտրոնի բաժնի և նույն բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, որտեղ հոգեբան-փրկարարի հետ կարողանում են համոզել այդ աղջկան, ով, ի դեպ, բավականին ագրեսիվ պահվածք է ցուցաբերել նաև իրեն օգնության ձեռք մեկնողների նկատմամբ, որպեսզի չդիմի այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջկան այդ քայլին ուղղորդել է ոստիկանության նախկին մի աշխատակից, ով վերջերս է հեռացվել ոստիկանության համակարգից՝ սուտ մատնության համար:

 Աղբյուրը` Yelaket.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing