Սկսվեց. Ճգնաժամը հասավ օլիգարխիային

0

Հունվարի 1-ից Հայաստանում թանկացել են բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը: Պատճառն այն է, որ բարձրացել է այդ ապրանքատեսակների ակցիզային դրույքաչափը: Բարձրացել է ոչ միայն դրանց, այլ մի շարք այլ ապրանքատեսակների դրույքաչափը, եւ չի բացառվում նաեւ դրանց թանկացումը:

Մեծ է հավանականությունը, որ բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումը կբերի այլ ապրանքատեսակների թանկացման: Միեւնույն ժամանակ, թանկացման կարող է բերել նաեւ գնաճի սպասումը, որ գեներացվում է նոր թանկացումներով:Վարչապետի պաշտոնում նշանակման մեկ տարվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ընթացքում, երբ Կարեն Կարապետյանը թղթապանակով ներկայացել էր իր գործունեությունը հանրությանը մատուցելու, նրան հարց ուղղվեց նաեւ 2018-ից սպասվող գնաճի մասին, որը պայմանավորված էր լինելու ակցիզային հարկի բարձրացումով ու երրորդ երկրներից ներկրումների համար մի շարք ապրանքատեսակների մասով ԵՏՄ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հանգամանքով:Այդ հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե երբ լինի գնաճը, այն ժամանակ էլ կմտածեն:Կարեն Կարապետյանն էլ ըստ երեւույթին փորձում էր առաջնորդվել Տիգրան Սարգսյանի հակաճգնաժամային փիլիսոփայությամբ՝ չխոսել ճգնաժամի մասին, որ այն չգա Հայաստան, թեեւ հետո պարզվեց, որ ճգնաժամը Հայաստան այդուհանդերձ եկել էր՝ 14 տոկոս անկումով, որը երկրորդ ցուցանիշն էր աշխարհում:Կարեն Կարապետյանն էլ ըստ երեւույթին համարեց, որ եթե գնաճի մասին չխոսի եւ չմտածի, ապա 2018-ի հունվարի 1-ից այն չի գա Հայաստան:Բայց պարզվում է, որ գնաճը եկել է:

Դե, հիմա Կարեն Կարապետյանը թող մտածի:Մյուս կողմից, գնաճի մասին, ըստ Սահմանադրության, Հայաստանում պետք է մտածի Կենտրոնական բանկը: ԿԲ գործառույթն է գնաճով զբաղվելն ու կառավարելը: Բայց որքան էլ դա այդպես է, քաղաքացիները, հանրությունը պետք է պատասխան պահանջեն կառավարությունից, որովհետեւ գնաճի խնդիրն ընդհանուր տնտեսական բարեկեցության եւ արդյունավետության լայն խնդրի համատեքստում է: Վերջին հաշվով անհեթեթ է պահանջել, որ գները չաճեն: Ի վերջո, կան օբյեկտիվ հանգամանքներ էլ:Ու եթե գնաճը կառավարելու լիազորությունը ԿԲ-ինն է, ապա գնաճի դեմ քաղաքացիների դիմադրունակության կամ մրցունակության խնդիրը կառավարության դաշտում է, այն տնտեսական հնարավորությունների, որ պետք է ստեղծվեն քաղաքացիների համար:Եթե կա գնաճը զսպելու, մեղմելու առողջ մեխանիզմ, որը ԿԲ-ն չի օգտգործում, ապա այդ դեպքում կառավարությունը գուցե ինքը բարձրաձայնի ԿԲ անգործության կամ վատ աշխատանքի մասին, կամ այլ կերպ ասած՝ կառավարությունը ԿԲ հետ թող ինքը լուծի իր հարցերը: Իսկ քաղաքացիները իրենց հարցերը պետք է ուղղեն կառավարությանը:Ի՞նչ պատասխան ունի կառավարությունը գնաճի եւ դրա դեմ տնտեսական հնարավորությունների աճի վերաբերյալ հարցերին:

Եթե Կարեն Կարապետյանը մինչեւ գնաճը բարձրաձայն չէր ուզում մտածել դրա մասին՝ այսպես ասած սպասումների տեսությունից ելնելով, ապա դա նորմալ է, բայց եթե Կարեն Կարապետյանը մինչ այդ, դրանից առաջ նույնիսկ ցածրաձայն, կամ իր ու կառավարության մտքում էլ չի մտածել հունվարի 1-ից սպասվող գնաճի մասին, աա դա ոչ միայն նորմալ չէ, այլ նույնիսկ վատ է:Բանն ամենեւին այն չէ, որ կառավարությունը 2018-ի բյուջեով չի նախատեսել աշխատավարձի, թոշակի կամ նպաստի աճ: Ի վերջո, տնտեսական զարգացման փիլիսոփայության հիմքում պետք է լինի ոչ թե սոցիալական հատկացումների, այլ հնարավորությունների աճը:Իսկ բուն խնդիրն առաջանում է թերեւս հենց այստեղ, քանի որ ներկայում ոչ միայն քաղաքացիների, այլ գործնականում Հայաստանի տնտեսությունն ու նաեւ իշխանությունը տնօրինող օլիգարխիայի հնարավորությունների ճգնաժամ է:

Իսկ իշխանությունը ներկայում գտնվում է հենց այդ հնարավորությունների ճգնաժամը հաղթահարելու ռեժիմում: Ավելին, հենց այդ տրամաբանությունն է նաեւ 2018-ի վարչապետի խնդրում առանցքայինը՝ ով ավելի լավ առաջարկ կանի օլիգարխիային ճգնաժամը հաղթահարելու եւ հնարավորությունները վերականգնելու տեսանկյունից:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache