Լրահոս

Սկսվել է ռուսական զենքի մատակարարումը Հայաստան. ՀՀ վարչապետ

 

0324a0acb8a290dbc907b313dae361ea

newsarmenia.am-ը գրում է.  ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի համար ռուսական սպառազինության մատակարարումն արդեն սկսվել է։ Այն իրականացվում է 200 մլն դոլարի չափով ռուսական էքսպորտային վարկի միջոցներով, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Գործընթացն ընթանում է` ըստ պլանի։ Որևէ խնդիր չկա, գործընթացը սկսվել է», – նշեց Աբրահամյանը։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, քննարկվե՞լ է այդ թեման ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամանակ` Աբրահամյանն ասել է. «Մենք միշտ օգտագործում ենք առիթը»։

Ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Երևանին մինչև 200 մլն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին, որը հատկացվում է 10 տարով, վճարի տարկետմամբ` մինչև 2018 թ.–ի սկիզբը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing