«Սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմ».աղմկահարույց հայտարարություն

1

Hayeli.am —

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները պաշտպանելու նպատակով թուրքական Daily Sabah պարբերականի սյունակագիր Յահյա Բոստանը հոդված է հրապարակել,որում գրել է,որ պատերազմը Սիրիայում դադարել է քաղաքացիական լինելուց և վերածվել է ցածր ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նա նման եզրահանգման է եկել՝ գնահատելով ռազմական գործողություններին մասնակցող երկրների թիվը։

Երկիրը չունի այլընտրանք, քան տարածաշրջանում սպառնալից իրավիճակում իր սահմանները պաշտպանելը,-գրում է նա:

«Այլևս չկա այն լարվածությունը գրոհայինների մեծ ու փոքր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների միջև: Դիմակայությունը տեղի է ունենում հետաքրքրված կողմերի միջև։ Դրանցից խոշորներն են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը։ Հակամարտության պատճառով առաջացել է լարվածություն Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Իսրայելի և Եմենի միջև։ Հետաքրքրված կողմերը հետագայում կորոշեն դրա ինտենսիվությունն ու զարգացումը։Մերձավոր Արևելքի ապագան ունի չափազանց անորոշ ուրվագծեր»,-կարծում է Բոստանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache