Լրահոս

Սմարթֆոնները նպաստում են երեխաների մոտ շլության առաջացմանը

 

children_smartphone_tablet_screens-thumb

med.tert.am — Գիտնականները հաղորդել են, որ գիտափորձերի ընթացքում նրանք նկատել են բացասական օրինաչափություն՝ կապված սմարթֆոնների օգտագործման ու երեխաների մոտ շլության զարգացման միջև: Նրանք ապացուցել են, որ սմարթֆոնները կարող են դառնալ երեխաների մոտ տեսողական խնդիրների առաջացման պատճառ:

Հարկ է նշել, որ այս նոր նախագծի հեղինակներն են հարավկորեացի մասնագետները: Գիտափորձերին մասնակցել է 7-16 տարեկան 12 երեխա: Բժիշկների խոսքով՝ մինչև հինգ տարեկան երեխաների մոտ զարգանում է համամիտվող շլություն:

Առավել հաճախ նման դեպքեր գրանցվում են արևմտյան երկրներում: Բժիշկները պնդում են, որ Ասիայի տարածքում այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում:

Գիտափորձերի ընթացքում երեխաներն օրական 4-8 ժամ գաջեթների էին օգտագործում: Ընդ որում՝ երեխաների դեմքի և սարքի եկրանի միջև հեռավորությունը չէր գերազանցում 20-30 սմ:

12 երեխայից 9-ն անցել են համալիր բուժում, ինչի արդյունքում ազատվել են շլությունից: Բուժման ընթացքում երեխաներին չէր թույլատրվում օգտագործել սմարթֆոններ, պլանշետներ և այլ սարքեր:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am